Մեղրով պաղպաղակ սեմիֆրեդո
Բաղադրիչները
- 200 գ մեղր
- 2 ձու
- 4 ճ/գ շաքարավազ
- 400 մլ յուղոտ սերուցք
Պատրաստման եղանակը
Սպիտակուցներն առանձնացրեք դեղնուցներից: Դեղնուցները հարեք մեղրի հետ: Եթե մեղրը շատ խիտ է, մի քիչ տաքացրեք ջեռոցում:
Առանձին հարեք սպիտակուցները՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Հարած սպիտակուցն ավելացրեք դեղնուցին ու մեղրին, ներքևից վերև շարժումով զգուշորեն խառնեք:
Առանձին պնակի մեջ հարեք սառը սերուցքը և ավելացրեք մեղրաձվային զանգվածի մեջ:
Ստացված խառնուրդը լցրեք առանձին բաժակների մեջ և 4-5 ժամով տեղադրեք սառցախցիկում:
Պաղպաղակը մատուցեք՝ զարդարելով մեղրի ցանցով կամ հատապտուղներով:
Խորհուրդ: Պաղպաղակը սառցախցիկից հանեք մատուցելուց մի քանի րոպե առաջ, որպեսզի մեղրի հոտն ավելի արտահայտիչ լինի:



