#ՀԻՄԱ. ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ԴԵՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ. ՀԻՄԱ

«Իմ մեղքը չի ապացուցվել, քանի որ ապացույցներ չեն ներկայացվել, չկան և չեն կարող լինել այդ ապացույցները»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այդ գործը պահի տակ սարքվել է, որպեսզի կարողանան ինձ քաղաքական գործունեությունից մեկուսացնել։ Հետո որ չեն կարողացել ապացույցներ հավաքել, ապացույցների մի մասը կեղծված են, մնացածներն էլ ուղղակի գոյություն չունեին։

Կան խոսակցություններ, որոնք անհետևանք խոսակցություններ էին, որոնք երբևիցե չեն հատել օրենքի սահմանը։ Այս մթնոլորտում Վերաքննիչ դատարանը երևի չի ունեցել բավարար վճռականություն արձանագրելու, որ չկան ապացույցներ, պետք է ճանաչել մեղադրյալի անմեղությունը և գործը կարճել։ Եթե Վճռաբեկ դատարանն էլ չկայացնի արդար դատավճիռ, ապա կգնանք Եվրոպական դատարան։ Մենք Վերաքննիչ դատարանում ցույց տվեցինք, որ գործը սարքած է՝ կեղծված ապացույցների հիման վրա»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Չալաբյանի խոսքով՝ այս իշխանությունները պետք է հասկանան, որ իրենք չեն կարողանալու այս գործը կոծկել։

Տեսանյութեր

Լրահոս