Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը, Իրանի վրա հարձակվելիս, բացի Իրաքի օդային տարածքից, սիոնիստական ռեժիմը օգտագործել է այլ երկրների երկինք, հայտնել է ԻՐՆԱ գործակալությունը։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Այս մասին տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակ է։
«GOP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։ Բաքվում GOP-29 անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։
«Հիմա ես հասկանում եմ, որ իրենք ստիպված են այդ հետքայլերն անում, բայց գիտեմ նաև, որ ինչ-որ պահից մի քանի քայլ առաջ են անելու: Բայց հասկանո՞ւմ եք՝ ամեն հետքայլ ավելի է բարդացնելու այդ մի քանի քայլ առաջ գալը։ Այնուամենայնիվ հայ-ռուսական հարաբերությունները, հայ-իրանական հարաբերությունները, այդ հարաբերությունների դաշնակցային բնույթն այլընտրանք չունի»:
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր Օլիվիե Դըկոտինյին, գտնվելով Սյունիքի մարզում, այցելել է Որոտան համայնք։
Քանի որ հարցախույզները ցույց են տալիս, որ նախագահի երկու թեկնածուները գտնվում են ծայր աստիճան հավասար մրցավազքի մեջ, սա հնարավորություն է տալիս ավելի փոքր ընտրազանգվածներին, ինչպիսիք հայերն են, հավասարակշռությունը խախտել առանցքային նահանգներում, ներառյալ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Հյուսիսային Կարոլինան, Փենսիլվանիան եւ Վիսկոնսինը:
«Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով քաղաքական բովանդակության թռուցիկներ/սկզբից փնտրվում էր զենք/` քննչականը որոշեց շարունակել ձերբակալված պահել անձին ու նրա ընկերոջը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։
Մեքսիկայի Տլաքսկալա նահանգի պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել։
«Հայաստանի այս Կառավարությունն իրականում հայկական շահից բխող հարցերը բանակցելու ճանապարհով չի գնում, ընդհակառակը՝ ադրբեջանական շահերը փաթեթավորում ու ներկայացնում է՝ որպես Հայաստանի շահից բխող քայլ։ Ասում են՝ պետք է հանձնենք, որ լավ ապրենք, պետք է գյուղերը տանք թշնամուն, դա նույնպես բխում է հայկական շահից։ Հասկացությունների իմաստի փոփոխության ճանապարհով է այս իշխանությունը գնում»։
2025 թվականի սեպտեմբերին Բելառուսում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համատեղ զորավարժությունները։
Բանակցությունները, որոնք հայտնի են որպես «Супер 30», ծրագիր, ընթանում են Astra 1 հեռահար «օդ-օդ» հրթիռների, Rudram 1 հակառադարային հրթիռների և SAAW կառավարվող ռումբերի շուրջ: Երեքն էլ Հնդկաստանում են նախագծված և արտադրված:
Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։ […]
Այս մասին հայտնել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա: Հայտնում են ՀՀ Արցախի տեղեկատվական շտաբից:
Հայաստանի իշխանությունը, սակայն, առանց այդ փոխզիջման պատրաստվում է նորանկախ երկրի պատմության համար ամենակենսական քայլին՝ չցանկանալով կամ չկարողանալով հասկանալ, որ թշնամու հետ փոխզիջումը՝ առանց ներքին կոնսենսուսի, կարող է պայթեցնել ոչ միայն պետությունը, այլ առաջին հերթին՝ իշխանությունը, որի պահպանման հարցում իրենք փոխզիջման են գնում բոլորի, անգամ թշնամիների, բայց ոչ՝ սեփական ժողովրդի հետ։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 18 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, այն է՝ չեղարկել «ընտանեկան արժեքների մասին» օրենքը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարին դուր չի եկել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Ցոն Հին կորեական պատվիրակության հետ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: «Ford Transit»-ը հաշվառված է «Դարոինկ» ընկերության հաշվեկշռում:
Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է էսկալացիայի հավանականությանը կամ պատերազմի հնարավորությանը և հայտարարել՝ «այս պահին էսկալացիայի վտանգ չկա»:
Ընդդիմությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է փորձաքննության ներկայացնել քվեաթերթիկի բնօրինակը՝ պարզելու համար՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է չափանիշներին, հայտնում է «Новости-Грузия»» պորտալը։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի մեկնի Բաքու։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։
Ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների խստացումը, որի պատճառով Չինաստանի, Թուրքիայի և այլ «բարեկամ» երկրների բանկերը սկսել են զանգվածաբար հրաժարվել Ռուսաստանի հետ աշխատելուց, հարվածեց Կրեմլի մեկ այլ խոշոր առևտրային գործընկերոջ հետ գործարքներին։