Բաժիններ՝

Վե­րած­նու­թյուն ու նոր կյանք

Քրիս­տո­սի փրկու­թյունը շնորհ­վում է յուրա­քան­չյուր հավա­տա­ցյալին Ե­կե­ղե­ցու սուրբ խոր­հուրդ­նե­րի մի­ջո­ցով, իսկ այդ փրկու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը լի­նում է մի նոր ըն­թաց­քով, որ կոչ­վում է` վե­րած­նու­թյուն ու նոր կյանք: Նախքան ս. խոր­հուրդ­նե­րի մա­սին խոսե­լը հարկ է մի հա­մա­ռոտ ակ­նար­կով ճա­նա­չել, թե ինչ­պե՞ս կամ ինչ­պի­սի՞ աստի­ճան­նե­րով է կա­տար­վում վե­րած­նու­թյունն ու նոր կյան­քի կա­րո­ղու­թյունը:

Վե­րած­նու­թյուն կոչ­վում է այն նո­րոգ ծնունդն, ո­րով ան­հա­տը կտրվում է ա­դա­մա­յին ժա­ռան­գա­կա­նու­թյունից և ա­պա աստվա­ծա­յին շնոր­հաց և ճշմա­րիտ ա­զա­տու­թյան հարս­տու­թյամբ մի նոր անձն դառ­նում, ըստ ո­րում, վե­րած­նյալը ոչ թե Ա­դա­մի որ­դին ու ու պատ­կերն է լի­նում, այլ ճշմա­րիտ Աս­տվա­ծա­մարդ Քրիս­տո­սի եղ­բայրն ու պատ­կե­րը:

Վե­րած­նու­թյամբ ոչ թե մար­դու բնու­թյունը փո­խա­կերպ­վում է էա­պես, ոչ թե նո­րա «ե­սը» էա­պես ու­րիշ «ես» է դառ­նում, այլ նո­րա այ­լա­կեր­պված բնու­թյունը ստա­նում է վերս­տին յուր աստվա­ծա­դիր իս­կու­թյունն, ու նո­րա «ե­սը» դառ­նում է իս­կա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյուն, ո­րով նա աստվա­ծա­յին շնոր­հաց մի ա­զատ զգա­յա­րանքն է դառ­նում աշ­խար­հի տերը լի­նե­լու հա­մար: Այ­նու­հե­տև նա կտրվում է մե­ղան­չա­կան ուղ­ղու­թյունից, սուրբ կյան­քի ուղ­ղու­թյուն է ստա­նում և թեև իբր աշ­խար­հում ապ­րող աշ­խար­հի մեղ­քի ազ­դե­ցու­թյունից զերծ չէ մնում, սա­կայն կա­րո­ղա­նում է հաղթող լի­նել յուր նոր ուղ­ղու­թյամբ: Այ­նու­հե­տև նո­րա կյան­քի վեմը Քրիս­տոս է, զորու­թյունը Ս. Հո­գին է, ճա­նա­պար­հը քրիս­տո­նեա­կան սրբու­թյունն է, կա­տա­րե­լա­տիպն է Աս­տված, գոր­ծա­րանն է հո­գին, իսկ զգա­յա­րանն է հավատ­քը: Ըստ ո­րում` «Հաստա­տու­թիւն ու­ղիղ հա­ւա­տոց բո­վան­դա­կիչ է սուրբ սի­րոյն եւ յու­սոյն ան­սա­սա­նե­լի կալ», – ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը (Հաճ., ԺԱ 154):

Վե­րած­նու­թյան ըն­թաց­քի մեջ տար­բեր­վում են չորս աստի­ճան­ներ` դարձ, զղջումն, քավու­թյուն և զորա­ցումն: Դարձն է մար­դու կյան­քի ուղ­ղու­թյան այն ընդ­հա­տու­մը, ո­րով նա կտրում է յուր ծա­ռա­յա­կան կա­պանք­ներն աշ­խար­հի բռնու­թյունից: Այդ էր պա­հան­ջում և Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը կռա­պաշտ հա­յե­րից. «Ե­թէ ոչ խլես­ջիք ի ձէնջ զսննդեանն սո­վո­րու­թիւնն, ոչ կա­րէք ըն­դու­նել զսերմնն, որ ի ձեզ պտուղ տայ­ցէ զօգ­տու­թեան» (Ա­գաթ., 298): Շատ ան­գամ մարդ նա­խա­պատ­րաստու­թյամբ լրա­ցած` մոտիկ է լի­նում դար­ձի, սա­կայն քա­ջու­թյուն չէ ու­նե­նում դառ­նա­լու կամ թե հե­տաձ­գում է յուր վճռա­կան քայ­լը (Ղուկ., ԺԳ 3, 6-9):

Կարդացեք նաև

Բայց դառ­նա­լով դեռևս նա չէ կա­րո­ղա­նում պահ­պա­նել յուր անձն յուր ա­զա­տու­թյան մեջ. նա դեռևս պետք է օգ­նու­թյան դի­մե Քրիս­տո­սի շնորհ­նե­րին, ո­րի քաղցն ու ծա­րավը զգա­լով` նա ո­գևոր­վում է Քրիս­տո­սի փրկու­թյան հուսով և զղջմամբ ցավում է յուր ան­ցյալ կյան­քի կորս­տա­կան հա­րված­նե­րի վրա. նա տրտմում է ու սգում կորց­րած աշ­խա­տանք­նե­րի և օ­րե­րի վրա, նա զգում է, որ ինքն աղ­քատ է հո­գևոր ա­ռա­քի­նու­թյուն­նե­րից և զզվում է յուր ան­ցյալից (Բ Կոր., Է 9): Ա­պա նա զգում է մի մխի­թա­րու­թյուն` տես­նե­լով Քրիս­տո­սի փրկու­թյան շնոր­հաց փառքն ու պայ­ծա­ռու­թյունն, ո­րոնց լու­սավոր շո­ղերն արդեն սկսում են շո­ղալ նո­րա խավար հո­գու լու­սա­մուտ­նե­րից դեպի ներս:

Ու­րեմն զղջում է մի ներ­քին տխրա­կան զգա­ցումն, ո­րով մարդ ցնցվում ու զար­հու­րում է` տես­նե­լով այն մեծ հա­կա­սու­թյունն ու պա­ռակ­տու­մը, որ կա յուր ա­ռա­ջվա կամ­քի ծա­ռա­յա­կան ուղ­ղու­թյան և նոր ճա­նա­պար­հի պայ­ծառ կա­տա­րե­լա­տի­պի մեջ: Նո­րա հո­գու մեջ պատ­կե­րա­նում է Հին Ա­դա­մը` աշ­խար­հի տիղ­մի մեջ շա­ղա­խված, իսկ նո­րա դի­մա­ցը հան­դի­սա­պես նոր Ա­դա­մը` փա­ռաց լույսով ճա­ռա­գայ­թված: Եր­կու հա­կա­տի­պու­թյուն­ներ, ո­րոնց մեջ հեղ­հեղ­վում է ան­հատն և ձգտում «հի­նը թօ­թա­փել և նո­րը զգե­նուլ»: Նա զգում է, որ այդ յուր ուժից վեր է, սկսում է ա­պաշ­խա­րել (զղջմամբ սգալ ան­ցյալի վրա)` մխի­թա­րու­թյան սպա­սե­լով յուր Փրկչից: Հար­կավ այս դարձն ու զղջումն ամեն ան­հա­տի մեջ տար­բեր կար­գով, ուժով ու ճգնա­ժա­մով է լի­նում:

Ինչ­պես որ դարձն ու զղջու­մը մար­դու ո­րոշ նա­խա­պատ­րաստու­թյան լրա­նա­լուց և հո­գե­բա­նա­կան ո­րոշ վի­ճա­կից հետո է լի­նում (Գործք, Թ 5), այն­պես էլ զղջու­մից հետո մար­դու փրկա­գոր­ծու­թյունն ո­րոշ կարգ ու­նի: Նա դարձ­նում է յուր սիր­տը դեպի Փրկչի կո­չի ձայնն և հավա­տա­լով, որ նա է մարդ­կու­թյան ու յուր Փրկիչն և Աս­տու­ծո հետ հաշ­տեց­նո­ղը, հայ­ցում է ար­դա­րու­թյուն, այ­սինքն` որ Աս­տված ար­դար հա­մա­րի և որ­դիաց­նե:

«Ուր հա­ւատք են, անդ եւ Աս­տուած, եւ ուր Աս­տուած է, ա­մե­նայն ոք ան­դ է», – ա­սում է Ս. Ե­ղի­շեն: Հավա­տա­ցո­ղին մոտե­նում է Քրիս­տոս և օգ­նու­թյան մխի­թա­րու­թյան ձեռք մեկ­նում: Ա­պա դար­ձո­ղը մկրտվելով` յուր հնու­թյամբ մեռ­նում է և վե­րածն­վում է իբ­րև նոր մարդ. նա քավու­թյուն է ստա­նում յուր մեղ­քե­րի և նոր ա­րա­րած դառ­նում: Քավու­թյունն է ու­րեմն մար­դու այն նոր ըն­թաց­քի սկզբնավո­րու­մը, ո­րով նա ա­զատ­վում է ա­պա­կա­նա­ցու վի­ճա­կից և նոր կյան­քի շե­մի վրա դրվում: Սա­կայն հին կյան­քի կա­պե­րից կտրվելով` մարդ կա­րոտ է հզոր զորաց­ման, որ կա­րո­ղա­նա նոր կյան­քի մեջ ա­ճել, զար­գա­նալ ու ճշմար­տու­թյան զի­նվոր լի­նել: Դո­րա հա­մար նա պետք է մտնի մտե­րիմ հա­ղոր­դակ­ցու­թյան մեջ Քրիս­տո­սի հետ, որ այլևս ոչ թե ինքն ապ­րի, այլ Քրիս­տոս` յուր մեջ և միու­թյուն հաստա­տե յուր հետ (Գաղ., Բ 20): Ա­հա այս­տեղ Ս. Հո­գին ա­ջակ­ցում է նո­րան, քավում, մաք­րում է և Քրիս­տո­սի հետ սերտ միու­թյան մեջ դնե­լով` կյան­քի նոր սկզբունք վար­սում նո­րա մեջ (Եբր., Ժ 22. Կող., Բ 13):

Այդ մեծ փո­փո­խու­թյամբ սկսվում է նոր կյանք զորա­ցած ըն­թաց­քով, որ այլևս ոչ թե աշ­խար­հին ծա­ռա­յել է, այլ աշ­խար­հի ծա­ռա­յա­ցումն է և են­թար­կումն է աստվա­ծա­հա­ճո կեն­ցա­ղի և մարդ­կա­յին ճշմա­րիտ կոչ­ման ի­րա­կա­նաց­ման ներ­քո: Հե­տևա­բար զորա­ցումն է աստվա­ծա­յին այն ներ­գոր­ծու­թյունն և ա­ջակ­ցու­թյունը, ո­րով ա­զա­տա­պես նվի­րված դար­ձո­ղը կա­րող է հան­դի­սա­նում ճշմա­րիտ կյան­քի ճա­նա­պար­հով ըն­թա­նա­լու դեպի հաղթու­թյան պսա­կը: Այս հո­գե­ւոր կեանք է, «վասն զի ա­մե­նայն, որ մեր­ձե­նայ ճշմա­րիտ հա­ւա­տով ի Ս. Հո­գին, ընդ նմին եւ հո­գիա­ցաւ», – ա­սում է Ս. Ե­ղի­շեն (343): Այս­պի­սին մեռ­նում է մեղ­քի հա­մար և կեն­դա­նա­նում է ար­դա­րու­թյան հա­մար (Հաճ., Բ 410):

Հավա­տա­ցողն, սկսե­լով յուր նոր կյան­քը, ճշմա­րիտ հարա­բե­րու­թյան մեջ է մտնում Աս­տու­ծո հետ և ճշմա­րիտ դիրք բռնում աշ­խար­հում. նո­րա հավատ­քը դառ­նում է այն գի­տակ­ցա­կան զգա­յա­րանքն, ո­րով նա սերտ միու­թյուն է հաստա­տում Աս­տու­ծո հետ, և Աս­տված այդ հավատ­քի վրա է հաստա­տում նո­րա ա­պա­գա ե­րա­նու­թյունը (Հռ., Ը 1): Եվ այդ հավատ­քից ճա­ռա­գայթ­վելով` բղխում են նո­րա կյան­քի բո­լոր հան­գա­մանք­նե­րը, ինչ­պես այդ ար­տա­հայտ­վում է նա­խա­րար­նե­րի մի խոս­քի մեջ. «Մեր գործ եւ աշ­խա­տու­թիւն չէ վասն երկ­րա­ւոր ինչ վա­յե­լից, եւ ոչ վասն կնոջ եւ որդ­ւոյ… բայց խոր­հուրդ է հա­ւա­տոյս մե­րոյ մեծ եւ պա­տուա­կան» (Փարպ., 450): Հավա­տա­ցո­ղը նո­րո­գա­պես է ա­ճում, նոր բնավո­րու­թյուն է դառ­նում, միշտ անզ­գա դառ­նա­լով դեպի մեղքն ու մտա­ծե­լով հո­գևո­րը, վասնզի այժմ հավատ­քով նա ըն­դու­նում է Ս. Հո­գու շնորհ­ներն և այդ շնոր­հաց տակ զար­գա­նում նոր կյան­քի հա­մար դեպի կա­տա­րե­լու­թյուն:

Նո­րա կյան­քի նշա­նա­բանն է սրբու­թյուն և միևնույն ժա­մա­նակ աստվա­ծա­յին գոր­ծու­նեու­թյուն աշ­խար­հի վրա: Նո­րա բնա­կան ձիր­քե­րը Ս. Հո­գու շնոր­հիվ ազ­նվա­նում են ու պայ­ծա­ռա­նում, մտքե­րը լու­սավոր­վում են, կամքն ա­րիա­նում, սրտի հարս­տու­թյուն­նե­րը բաց­վում են և միա­ժա­մա­նակ հետզ­հետե վե­րա­նում են ե­սա­պաշ­տու­թյունն ու թմբրու­թյունը: Ս. Հո­գին շա­րու­նակ զար­թեց­նում է նո­րա հո­գու ուժերն, ո­րոնք և ա­ճում են ու ծավալ­վում մար­դու ա­զատ աշ­խա­տու­թյամբ: Որ­քան ա­ռավել են այդ շնորհ­ներն, այն­քան և ան­հրա­ժեշտ են մար­դու աշ­խա­տու­թյունն ու գոր­ծու­նեու­թյունն, որ կա­րո­ղա­նա շնոր­հաց հա­մե­մատ վա­ռել և յուր ձիր­քե­րը, իսկ այդ գոր­ծու­նեու­թյունն, որ բղխում է յուրա­քան­չյուր հավա­տա­ցյալի հավատ­քից, փայ­լում է ընդ­հան­րու­թյան մեջ, այ­սինքն` սի­րով (Ա Կոր., ԺԳ): Ե­սա­կա­նորեն մի­միայն յուր հա­մար ա­ռանձ­նա­կան կյանք ան­ցու­ցա­նո­ղը ոչ ա՛յլ ինչ է, ե­թե ոչ ե­կե­ղե­ցու կամ ժո­ղովր­դի հիվանդ ան­դա­մը. ճշմա­րիտ հավա­տա­ցո­ղի նոր կյան­քի նշա­նա­բանն է հաս­նել «ի մի միա­բա­նու­թիւն հա­ւա­տոց եւ գի­տու­թիւն Որդ­ւոյն Աս­տու­ծոյ, յայր կա­տա­րեալ ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի» (Եփ., Դ 13): Այս բո­լոր ըն­թաց­քը կա­տար­վում է Աս­տու­ծո խոս­քով և Ե­կե­ղե­ցու ս. խոր­հուրդ­նե­րի մի­ջո­ցով, իսկ մար­դու կող­մից` աղոթ­քով և անձ­նվեր աշ­խա­տան­քով. «Որ­պէս ան­դա­մօք կանգ­նի հա­սակ, այս­պէս բա­րի գոր­ծովք կանգ­նի հա­ւատք, եւ հա­ւա­տով ստու­գի յոյս, եւ յու­սովն` հան­դէսք»:

Բայց ոչ բո­լոր վե­րած­նյալ­ներն են հավա­սա­րա­պես Ս. Հո­գու գոր­ծա­րան ու գոր­ծա­կից դառ­նում. ամեն մեկը նոր ա­րա­րած է և նոր մարդ մի նոր կեն­սու­նա­կու­թյամբ, սա­կայն ա­մեն­քի մեջ էլ տար­բե­րու­թյուն­ներ կան` ըստ յուրա­քան­չյուրի բնա­կան ձիր­քին և կա­րո­ղու­թյան, ըն­դու­նա­կու­թյան ու զար­գաց­ման: Ընդ­հան­րա­պես խոսե­լով` ո­մանք Ս. Հո­գու ա­ռան­ձին զի­նվոր­ներն են դառ­նում և աստվա­ծա­յին գոր­ծի քաջ ա­խո­յան­ներ ու նա­հա­տակ­ներ, իբ­րև «ընտ­րու­թյան անոթ­ներ», «մշակ­ներ այ­գուն ճշմար­տու­թյան». ո­մանք անձ­նվեր գոր­ծիչ­ներ են դառ­նում և աստվա­ծա­յին կյան­քի ըն­թացք տա­լիս ո­րոշ հա­մայն­քի, շրջա­նի կամ հա­սա­րա­կու­թյան մեջ, իսկ ո­մանք անձ­նա­պես հավա­տար­մու­թյամբ կեն­դա­նի պահ­պա­նող­ներ ու պա­հող­ներ են լի­նում Ե­կե­ղե­ցու աստվա­ծա­յին կար­գե­րի, սրբա­զան ավան­դու­թյան և կրոնա­կան կյան­քի հառաջա­դի­մու­թյան: Սա­կայն ո­րով­հե­տև մարդ սխա­լա­կան է, ուս­տի ճշմա­րիտ քրիս­տո­նյան յուր կյան­քի մեջ շա­րու­նակ աշ­խա­տում է սրբվել Աս­տու­ծո շնոր­հով, ուղ­ղվել և կա­տա­րե­լա­գոր­ծվել դեպի կա­տա­րյալ գոր­ծու­նեու­թյուն ու կյանք:

Նա շա­րու­նակ դի­մում է Աս­տու­ծո խոս­քի զար­թու­ցիչ ազ­դե­ցու­թյան տակ և նոր ի նո­րո ստա­նում է Ս. Հո­գու զորա­ցու­ցիչ ու կազ­դու­րիչ շնորհ­նե­րը (ա­պաշ­խա­րու­թյուն ու հա­ղոր­դու­թյուն), ո­րոն­ցով պինդ մնում է Քրիս­տո­սի ա­րա­րած և Ս. Հո­գու տա­ճար: Իսկ ե­թե վե­րած­նյալը դուրս է գա­լիս կամ դուրս է մնում և կամ ան­հոգ է լի­նում դեպի աստվա­ծա­յին այդ շնոր­հա­գոր­ծու­թյան կարգն և ինքն ին­քյան նվիր­վում ու յուր վրա դնում յուր խա­բու­սիկ հույսը, այն ժա­մա­նակ նա կա՛մ թմբրու­թյան մեջ է ընկ­նում ու թա­ռա­մում և կա՛մ մի ա­ռան­ձին մո­լու­թյան է մատն­վում ի կո­րուստ:

Մո­լու­թյունն ստա­նում է դրա­կան կամ բա­ցա­սա­կան ըն­թացք կրոնի վե­րա­բեր­մամբ, ուստիև կա­րող ենք կրոնա­մո­լու­թյուն ան­վա­նել: Կրոնա­մո­լու­թյան վտան­գը լի­նում է ա­մե­նայն մար­դու մեջ, երբ զար­թուց­ման ճգնա­ժա­մի մեջ է ընկ­նում, ըստ ո­րում, նա զարթ­նե­լով կա­րող է ա­զա­տա­պես կա՛մ յուր ուժե­րի վրա հուսալ և կա՛մ նվի­րվել Ս. Հո­գու ա­ռաջ­նոր­դու­թյան, այ­սինքն` կա՛մ լույսն ընտ­րել և Աս­տու­ծով նո­րա մեջ շրջել և կա՛մ խավա­րում խար­խա­փել (Եղիշե, 330): Այդ­պի­սին ե­թե չէ ձգտում վա­ռել յուր ճրա­գը` շա­րու­նակ շնոր­հաց յուղ ձեռք բե­րե­լով, ե­թե ծու­լա­նում է և շնոր­հաց ժա­մա­նակն անց­կաց­նում և ե­թե ինքն է վերս­տին ու­զում յուր ուժե­րով յուր կյան­քը բար­վո­քել ա­ռանց Աս­տու­ծո, ընկ­նում է կրոնա­մո­լու­թյան մեջ: Հե­տևա­բար կրոնա­մո­լու­թյունն է այն բա­ցա­սա­կան կամ դրա­կան կա­տա­ղու­թյունն, ո­րի մեջ մարդ յուր անձ­նա­կան հա­մոզ­մունք­նե­րով, հա­յացք­նե­րով ու կա­րո­ղու­թյամբ է վե­րա­բեր­վում դեպի կրոնը: Դրա­կան կրոնա­մո­լը կար­ծում է, թե ինքն է Աս­տու­ծո ու­ղար­կվածն և ամ­բար­տավա­նու­թյամբ սկսում է յուր մտքի զորու­թյամբ Աս­տու­ծուն ու նո­րա կար­գերն ու պատ­վեր­նե­րը փո­խա­րի­նել իբ­րև մի նոր «մար­գա­րե». նա սկսում է ար­հա­մար­հել ե­ղած կար­գերն և օրենք­ներն և ան­ձամբ հե­ղի­նա­կու­թյուն դառ­նալ յուր նեղ մտքի հի­ման վրա:

Այդ­պի­սի­նե­րը ոչ այլ ինչ են, ե­թե ոչ կրոնա­կան խո­րին մտա­ծո­ղու­թյանց և մարդ­կա­յին հա­յացք­նե­րի շփո­թու­թյան ու ցնոր­քի անոթ­ներ (զորօրինակ` հնից` հրեա­ները, նո­րից` Ա­մե­րի­կա­յի ա­ղանդ­նե­րը` ինչ­պես մոն­թա­նա­կանք և այլք): Դո­քա յուրյանց գլուխ­նե­րը կորց­նում են և ո՛չ ճա­նա­պարհ ու ո՛չ նպա­տակ են ճա­նա­չում, ըստ այնմ, թե «առ ու­սումս մո­լո­րու­թիւն ի խելս մտացն ան­կա­նի եւ ցնո­րե­ցու­ցա­նէ որ­պէս զկա­տա­ղին, եւ ան­ծա­նօթս առ­նէ ի ճշմար­տու­թե­նէն» (Հաճ., Դ 20):

Իսկ բա­ցա­սա­կան կրոնա­մոլն է այն զարթ­նած, բայց շնոր­հաց տակ չմտած ու չդաստիա­րա­կված մարդն, որ յուր կյան­քի բո­լոր խոր­հուրդն ու փրկու­թյունը լոկ մարդ­կա­յին ուժից է սպա­սում և ըստ ա­մե­նայ­նի աստվա­ծա­յին ճա­նա­պար­հի ար­հա­մար­հելն հառաջա­դի­մու­թյան դրո­շակ ճա­նա­չում: Նա իբ­րև միան­գամ վե­րած­նված` երբեք բա­ցար­ձա­կա­պես չէ ընկ­նում վերս­տին ա­դա­մա­յին վի­ճա­կը, այլ խոր­տակ­վում է քրիս­տո­նեա­կան հավատ­քով ու կյան­քով, ընկ­ճվելով աշ­խար­հա­յին ազ­դե­ցու­թյան տակ կա­մավո­րա­պես, վասնզի իս­կա­պես վե­րած­նված ու Ս. Հո­գու բնա­կա­րան դար­ձա­ծը չի կա­րող վճռա­բար մեղ­քի ճա­նա­պարհն ընտ­րել և այն կա­մե­նալ` հա­կա­ռակ յուր կոչ­ման գի­տակ­ցու­թյան:

«Կա­ռա­վար բա­րուցն բա­րու­թեանց աստուած­սի­րու­թիւնն է եւ եղ­բայր­սի­րու­թիւնն, իսկ չա­րեացն` ա­նաստուա­ծու­թիւնն եւ անձ­նա­սի­րու­թիւնն է կա­ռա­վար», – ա­սում է Ս. Գրի­գոր Լու­սավո­րի­չը (Հաճ., Ե 394): Շնոր­հաց տակ մտած ու Ս. Հո­գուն նվի­րվա­ծը շա­րու­նակ ջանք ու ճի­գով ձգտում է օ­րըս­տօ­րե հառաջա­դի­մել ա­ռա­քի­նա­կան հան­դի­սի ասպա­րի­զում, միշտ արթ­նու­թյուն պա­հել և զգու­շա­նալ փոր­ձու­թյունից (Ա Կոր., Թ 27), լավ գի­տե­նա­լով, որ ճշմա­րիտ հա­վատ­քը հեղ­հեղուկ կյան­քի փոր­ձանք­նե­րում է ե­րևում, և կա­տա­րե­լա­պես հավա­տա­ցած լի­նե­լով, որ ե­թե ին­քը կա­մե­նա, երբեք Աս­տու­ծո շնոր­հից ան­տես չի լի­նիլ (Հռ., Ը 38):

Մինչ­դեռ թե­թևա­միտ ու փո­փո­խա­միտ (Մատթ., ԺԳ 5, 7), կամ թե ձե­թը պա­կաս (ԻԵ 3) հավա­տա­ցող­նե­րը կամ վե­րած­նյալ­նե­րը, փոքր-ինչ հավատ­քով, հուսով ու սի­րով վա­ռվելով, ձեթ չեն ու­նե­նում շա­րու­նակ վառ մնա­լու կամ հող չեն ու­նե­նում պտղա­բե­րու­թյան հա­մար, ուստիև ընդ­հատ­վում են նոր կյան­քի զար­գա­ցու­մից ու հնու­թյան մեջ թավա­լում վերս­տին` չկա­րո­ղա­նա­լով լու­սավո­րու­թյան դռնով մտնել իբ­րև հի­մար կույսեր: Այդ­պի­սիք ան­շուշտ կրկին պատ­ժի մեջ են ընկ­նում (Եբր., Զ 4): Ա­ռավել ևս վատ­թար ըն­թացք են բռնում նո­քա, ո­րոնք, հույս դնե­լով լոկ մարդ­կա­յին ուժե­րի վրա, ար­հա­մար­հում են արդեն ճա­շա­կած շնորհ­նե­րի զորու­թյունը, ո­րին ան­տե­ղյակ չեն, և սկսում չա­րա­կա­մու­թյամբ մին­չև ան­գամ Ս. Հո­գուն հա­կա­ռակ գոր­ծել և սա­տա­նա­յի ար­բա­նյա­կը դառ­նալ: Դո­ցա հա­մար է Քրիս­տո­սի զգու­շա­ցու­ցիչ խոս­քը. «Եւ որ ոք ա­սի­ցէ բան զՈրդ­ւոյ Մար­դոյ` թող­ցի նմա. բայց որ զՀոգ­ւոյն Սրբոյ ա­սի­ցէ` մի թող­ցի նմա, մի յայսմ աշ­խար­հի եւ մի ի հան­դեր­ձե­լումն»:

Քրիս­տոս այս ա­սում էր կեղծ Փա­րի­սե­ցոց, ո­րոնք նո­րա աստվա­ծու­թյունն ու­րա­նում էին, այլև Ս. Հո­գու հրա­շա­գոր­ծու­թյունը ժխտում. նո­ցա խղճմտանքն ըստ մար­գա­րեու­թյանց իսկ վկա­յում էր Ս. Հո­գու աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյան մա­սին, սա­կայն թանձ­րաց­նում էին յուրյանց սիրտն ու բա­ցա­հայտ խոս­քե­րով ար­հա­մար­հում էին աստվա­ծա­յին գոր­ծը: Այդ ա­պա­ցույց է, որ այդ­պի­սի մար­դը կա­տա­րե­լա­պես Աս­տու­ծո դեմ է և աստվա­ծա­յին կյանքն է ա­պաշ­նոր­հու­թյամբ ար­հա­մար­հում, ուստիև նո­րա` իբ­րև կա­մո­վին չհավա­տա­ցո­ղի մեղ­քը ան­նե­րե­լի է:

Ան­նե­րե­լի մեղք է նաև այն մարդ­կանց մեղ­քը, ո­րոնք, միան­գամ Քրիս­տո­սին ըն­դու­նած և Ս. Հո­գու շնոր­հը ստա­ցած լի­նե­լով, վերս­տին ու­րա­նում են և սա­տա­նա­յա­կան ճա­նա­պարհ բռնում հա­կա­ռակ Աս­տու­ծո, հա­կա­ռակ Ս. Հո­գու և հա­կա­ռակ Ե­կե­ղե­ցու ու նո­րա բո­լոր կար­գե­րին, ո­րոնց մեջ գոր­ծում է Ս. Հո­գին յուր ճշմար­տու­թյամբ ու շնորհ­նե­րով: Ուստիև ա­ռա­քյալը դո­ցա մա­սին ա­սում է. «Զի կա­մա­կար մտօք ե­թէ յան­ցա­նի­ցեմք յետ ըն­դու­նե­լու­թեան գի­տու­թեան ճշմար­տու­թեանն, այ­նու­հե­տեւ ոչ եւս պի­տոյ է վասն մե­ղաց պա­տա­րագ: Այլ ա­հեղ ակն­կա­լու­թիւն դա­տաստա­նին, եւ նա­խանձ հրոյն, որ ու­տի­ցէ զհա­կա­ռա­կորդն»: Վասնզի այդ­պի­սիք ոչ միայն ան­ձանց են կո­րուստ նյու­թում, այլև այ­լոց ըստ յուր­յանց կա­րո­ղու­թյան ու դիր­քին վնա­սա­բեր ու վտան­գավոր լի­նե­լով (Ընդհ., 100):

Նո­քա ոչ թե մի դրա­կան գա­ղա­փա­րով են մեր­ժում Քրիս­տո­սին ու նո­րա ս. Ե­կե­ղե­ցու շնորհ­ներն, այլ նո­քա ժխտում են մին­չև ան­գամ Աս­տու­ծո գո­յու­թյունը, վասնզի փախ­չում են աստվա­ծա­յին լույսից, որ կա­րո­ղա­նան յուրյանց չա­րու­թյուն­նե­րը գոր­ծել խավա­րի մեջ և ինք­նար­դա­րաց­մամբ: «Եւ այս իսկ է դա­տաստան, զի լոյս եկն յաշ­խարհ եւ սի­րե­ցին մար­դիկ զխա­ւար ա­ռա­ւել, քան զլոյս, զի էին գործք իւ­րեանց չա­րու­թեան: Զի ա­մե­նայն, որ զչար գոր­ծէ, ա­տեայ զլոյս, եւ ոչ գայ առ լոյսն, զի մի՛ յան­դի­մա­նես­ցին գործք նո­րա» (Հովհ., Գ 19):

Ըստ ո­րում և Վա­հան Մա­մի­կո­նյանն էր ա­սում այդ­պի­սի­նե­րին. «Որ ոք խոս­տո­վա­նի զճշմար­տու­թիւնն, փրկի ի գե­հե­նէն. եւ որ ոք սայ­թա­քեալ մո­լո­րի յուղ­ղորդ ճա­նա­պար­հէն, զան­գիւտ կո­րուստն կոր­չի: Եւ որք խոր­հիք զմարմ­նոյ եր­կիւղ, եւ ծա­ռա­յել, ցան­կայք մո­լո­րու­թեան բար­բանջ­մանցն, բնա­կե­ցէք ի խա­ւա­րի` չե­ղեալք ար­ժա­նի հա­յել յար­դա­րու­թեան ա­րե­գակն Քրիս­տոս» (Փարպ., 386-387):

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս