Բաժիններ՝

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումներում զոհվել է թաի 9 քաղաքացիական անձ

Կամբոջայի և Թաիլանդի միջև բռնկված նոր հակամարտության հետևանքով սահմանամերձ երեք շրջաններում կրակոցների հետևանքով զոհվել է թաի 9 քաղաքացիական անձ։ Այս մասին հայտարարություն է տարածել Թաիլանդի բանակը։

Զոհերի շարքում է 8-ամյա տղա։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, 14 մարդ վիրավոր է։Շաբաթներ շարունակվող սահմանային լարվածությունից հետո հուլիսի 24-ին թաիլանդական F-16 կործանիչը հարվածներ է հասցրել Կամբոջայում մի շարք թիրախների։ 

Թաիլանդը հայտնել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը փակելու մասին։ Կամբոջայի պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է «Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ 

Թաիլանդի և Կամբոջայի միջև ցամաքային 817 կմ սահմանի տարբեր հատվածներում չդեմարկացված հատվածների պատճառով տարբեր ժամանակաշրջաններում բախումներ են տեղի ունեցել։ 2011 թվականին կողմերի միջև հրաձգությունները շարունակվել են մեկ շաբաթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031