Եվրոպատենչներ, ուզեք թե չուզեք այդ «եվրոպական» որոշումը պարտադիր է Հայաստանի համար. Մանուշ Եսայան

Փաստաբան Մանուշ Եսայանը գրում է. «Հայաստանի Հանրապետության կողմից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող միջազգային պայմանագրերով սահմանված դատական ակտերի չկատարումը կազդի ոչ միայն Հայաստանի վարկանիշի վրա, այլ նաեւ կունենա բավականին ծանր հետեւաքներ սանկցիաների տեսանկյունից։ Էլ չեմ ասում ինչպիսի իրավական խորը ճգնաժամ կստեղծվի դատական պաշտպանության ոլորտում. դե ֆակտո կստացվի, որ ավելի բարձր իրավական ուժ ունեցող փաստաթղթերի պարտադիր լինելը կկրի ձեւկան ընտրովի քմահաճ բնույթ։ Բոլորս գիտենք, որ այսպես ասած “дурной пример заразителен».

Ես կարծում եմ պետական բոլոր կառույցների իրավաբանական վարչությունների ղեկավարները պետք է առնվազն փորձեն այս պարզ միտքը հասցնել համապատասխան ականջներին՝ զուտ իրենց ստացած կրթության հանդեպ հարգանք ունենալով։

Ինչ վերաբերվում է նեռի միանձնյա եւ քմահաճ որոշումներից ոգեւորվողներին, ապա ասեմ. Եվրոպատենչներ, ուզեք թե չուզեք այդ «եվրոպական» որոշումը պարտադիր է Հայաստանի համար եւ քանի որ դուք տառապում եք Եվրոպա մտնելու անթաքույց մոլուցքով, ապա պարտավոր եք համակերպվել այն մտքի հետ, որ նեռի կայացրած որոշումների առնվազն 90 տոկոսը որեւէ աղերս չունեն թե Եվրոպայի հետ, թե եվրոպականի»։

Տեսանյութեր

Լրահոս