«Դատաստանի օր» հասկացությունը պետք է ընկալել ոչ մարդկային այսօրվա պատկերացումներով: Նախ` օրն իբրև այդպիսին գոյություն չի ունենալու, որովհետև Դատաստանին նախորդելու է աշխարհի վախճանը:
Քրիստոսի փրկությունը շնորհվում է յուրաքանչյուր հավատացյալին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով, իսկ այդ փրկության իրականացումը լինում է մի նոր ընթացքով, որ կոչվում է` վերածնություն ու նոր կյանք: Նախքան ս. խորհուրդների մասին խոսելը հարկ է մի համառոտ ակնարկով ճանաչել, թե ինչպե՞ս կամ ինչպիսի՞ աստիճաններով է կատարվում վերածնությունն ու նոր կյանքի կարողությունը:
Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծու այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը: Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է տրված: Եվ բխած լինելով անայլայլելի Աստծուց, Ում մեջ չկա «փոփոխման ստվեր»` այն չի կարող չունենալ համընդհանուր և հավիտենական նշանակություն` որպես կենդանի Աստծու անխախտելի կամք, աստվածային անփոփոխելի ճշմարտության երկրային արտացոլում: