
Ցիստիտի կանխարգելման համար անհրաժեշտ է հեղուկ օգտագործել

Քիչ քանակությամբ ջրի օգտագործումը մեծացնում է ցիստիտի և միզուղիների ինֆեկցիաների առաջացման հավանականությունը: Այս մասին հաղորդել են Միչիգանի համալսարանի գիտնականները:
Օրգանիզմի հագեցումը ջրով հատկապես կարևոր է կանանց համար, քանի որ նրանց մոտ վերոնշյալ հիվանդությունների զարգացման հավանականությունն ավելի մեծ է, քան տղամարդկանց մոտ:
Ըստ վիճակագրության՝ ամեն տարի այդ հիվանդությունների հետ բախվում է կանանց 15%-ը: Դա հատկապես վերաբերում է հղի կանանց, տուբերկուլյոզով և շաքարային դիաբետով հիվանդ և ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց:
Մասնագետները բացատրում են, որ եթե կինն օգտագործում է քիչ քանակությամբ հեղուկ, ապա նրա միզապարկում ստեղծվում են բարենպաստ պայմաններ բակտերիաների զարգացման համար: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս հրաժարվել այնպիսի ըմպելիքներից, որոնք գրգռում են միզապարկը (սուրճ, նարնջի հյութ), հետևել հիգիենայի կանոններին, իսկ ինֆեկցիաների հանդեպ հակում ունենալու դեպքում՝ 3-6 ամիսը մեկ անգամ անցնել կանխարգելիչ հետազոտություն: