Խորին շնորհակալություն բոլորին, ովքեր էս ընթացքում եղել են իմ ու ընտանիքիս կողքին. Աշոտյան
Predator լրտեսող ծրագիրը կրկին հայտնվել է կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում․ Intellexa-ի մշակած այս ծրագիրը նախկինում մեծ քննադատության էր արժանացել, քանի որ բացահայվել էին դրանով լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների լրտեսելու դեպքեր։ Այս մասին բարձրաձայնել էր անգամ ԱՄՆ կառավարությունը և պատժամիջոցներ կիրառել Inellexa–ի նկատմամբ։ Չնայած այդ պատժամիջոցներին՝ Predator–ը վերադառնում է նոր թարմացումներով և ենթակառուցվածքների փոփոխություններով, ինչի մասին զեկուցում է Insikt Group-ի նոր հետազոտությունը։
Սերիալներից ու սիթքոմներից հայտնի Միլենա Վարդանյանը, որը նաեւ դերասանուհի Ելենա Վարդանյանի քույրն է, ամուսնացել է։ Այս մասին Միլենան հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ արարողությունից լուսանկարներ տեղադրելով։
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հրազդան բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանց վիճակների մասին դեռևս հստակ տեղեկություն հայտնի չէ:
Եվրոպական երկրներն աջակցում են միջնորդ երկրների գործողություններին արմատական պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչների և Իսրայելի իշխանությունների միջև անուղղակի բանակցություններում՝ Գազայի հատվածում կայունության հասնելու համար։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ հանդիպումից հետո։
Շուրջ 5 ժամ տևած դատական նիստի ավարտին դատավորը որոշեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխել ու կիրառել տնային կալանք և 25 միլիոն դրամ գրավ խափանման միջոցները:
Բուռն երևակայություն է պետք ունենալ, որ համարես՝ ես ազդել եմ Կարեն Ակոբյանի ցուցմունքի վրա. Աշոտյան
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Երևանը փորձում է ամեն կերպ առաջ մղել Արևմուտքի հետ համաձայնեցված իր օրակարգը, սակայն ներկայումս առանց Արևմուտքի՝ այլ երկկողմ ձևաչափով։
Ըստ Հիպերի՝ Եվրահանձնաժողովը ներկայում կապի մեջ է Հունգարիայի իշխանությունների հետ՝ «համոզվելու, որ նման գործողություններ չձեռնարկվեն»:
Գյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։ Քաղաքի ավագանին կողմ քվեարկեց նոր տոնական ծառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին սեպտեմբերի 10-ին կայացած հերթական նիստի ժամանակ կողմ քվեարկեց այդ նպատակին 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը։
Էս քրգործի արդյունքը էն ա, որ փլվեց տարիներով ստեղծված ընկերական միջավայր. ցավում եմ. Արմեն Աշոտյան
Սեպտեմբերի 10-ին հրապարակված հետաքննության արդյունքների համաձայն՝ «շատ հավանական է, որ նա ոչ ուղղակիորեն և ոչ միտումնավոր կերպով հարված է ստացել ԻՊԲ-ի կրակից, որը նրան չի թիրախավորել, այլ թիրախավորել է խռովության հիմնական հրահրողին»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։
Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
«Իհարկե, չեմ կարող պնդել, բայց հավանականությունը, որ կաշառք կարող է լինել, շատ մեծ է՝ կաշառքը չի կարող լինել զուտ գումարի տեսքով։ Կարող է լինել խոստում էներգետիկայի ոլորտում, ծրագրերում ընդգրկել ընկերություններին և այլն։ Այսինքն՝ երբ չկան միջնորդներ, նման առաջարկներ բանակցություններում անելն ավելի հեշտ է»
Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ի նիստում քննարկել և ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշման նախագիծը։
«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների աջակցությամբ սեպտեմբերի 10-ից կմեկնարկի Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը, որը նվիրված է Շառլ Ազնավուրի 100-ամյակին:
Պարզ չէ՞ր երիտասարդ կնոջը կալանքի տանելու նպատակը որն էր.դրա համար էլ Մարթային կալանավորեցին.Աշոտյան
Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Բանավեճը կազմակերպվել է ABC News հեռուստաընկերության կողմից՝ նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից ութ շաբաթ առաջ։
Թուրքիան Սոմալիի հետ բանակցություններ է վարում այդ երկրում բալիստիկ և տիեզերական հրթիռների փորձարկման նպատակով բազա հիմնելու շուրջ։ Անանուն մնալ ցանկացող աղբյուրները հայտնել են, որ Անկարան հեռահար փորձարկումներ իրականացնելու համար ընտրել է Սոմալիի դիրքը, քանի որ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելյան ծայրին և լավագույնս հարմար է Հնդկական օվկիանոսին ուղղված արձակումներ իրականացնելու համար:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մեղադրանքի կողմին որևէ կերպ չհաջողվեց համոզել, որ վկայի վրա ազդեցության փորձ է եղել. Ռուբեն Մելիքյան
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ի հարցը, նշվել է, որ «առաջարկվող նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ», ինչն անորոշ ձևակերպում է:
Ազդեցության լծակներ Արմեն Աշոտյանի վրա ունեմ, եթե չարգելեք մեր հանդիպումները. Դավիթ Հարությունյան
Ու մենք՝ միամիտներս, սրանցից սպասում ենք, որ իբրև բուհ, մտավորականություն, իբրև ՈՒԽ, ՈՒԳԸ, դուրս են գալու ընդդեմ իշխանության, հանուն դավաճանված Արցախի ու արժեքների:
«Վերջին շրջանում իշխանականներից մեր հայրենակիցները շատ լսած կլինեն շրջաբերական բառը: Դեղին մամուլում հայտնվել է հրապարակում, որը ԱԺ ամբիոն է հասել: Դաշնակցությանը մեղադրում են իբրև թե երկրի ինքնիշխանությունը զիջել ցանկանալու մեջ, և երկրորդ երկաթբետոնյա փաստարկը. ասում են՝ չեն հերքում, ուրեմն՝ ճշմարտություն է: Այսինքն՝ եթե հիմա ես ԱԺ ամբիոնից դեմքի լուրջ արտահայտությամբ ասեմ, որ դուք, օրինակ՝ ուղտ եք, ու չհերքեք, դա ճշմարտությո՞ւն է, այդպե՞ս է տրամաբանությունը ձեր աշխատում»:
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, և, որ հոկտեմբերին նամակով դիմելու է ԱԺ նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:
«Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ եմ, Արմեն Աշոտյանի գործատուն.վարքը երաշխավորում եմ. Վաչե ԳաբրիելյանԳառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած