Բաժիններ՝

Predator լրտեսող ծրագրիրը վերադառնում է նոր՝ վերագործարկված ենթակառուցվածքով

Predator լրտեսող ծրագիրը կրկին հայտնվել է կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում․ Intellexa-ի մշակած այս ծրագիրը նախկինում մեծ քննադատության էր արժանացել, քանի որ բացահայվել էին դրանով լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների լրտեսելու դեպքեր։ Այս մասին բարձրաձայնել էր անգամ ԱՄՆ կառավարությունը և պատժամիջոցներ կիրառել Inellexa–ի նկատմամբ։ Չնայած այդ պատժամիջոցներին՝ Predator–ը վերադառնում է նոր թարմացումներով և ենթակառուցվածքների փոփոխություններով, ինչի մասին զեկուցում է Insikt Group-ի նոր հետազոտությունը։

Փորձագետների գնահատմամբ՝ Predator-ը վերագործարկվել է ավելի կատարելագործված ենթակառուցվածքով, որը թույլ է տալիս իրականացնել լրտեսական գործողություններ՝ հավաքելով անձնական տվյալներ, հաղորդագրություններ, ձայնագրություններ։ Այն անգամ կարող է ակտիվացնել սարքավորման խոսափողը և տեսախցիկը՝ առանց սեփականատիրոջ իմացության և թույլտվության:

Հաշվի առնելով վերը նշվածը և այն փաստը, որ նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Հայաստանում Predator-ի ենթակառուցվածքի մասին, լրագրողները և իրավապաշտպանները կարող են ձեռարկել մի շարք գործողություններ՝ իրենց նկատմամբ սպառնալիքները նվազեցնելու համար.

  • Իրականացնել սարքավորումների ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումներ՝ նոր խոցելիությունները վերացնելու նպատակով։
  • Պարբերաբար վերագործարկել սարքերը (restart/reboot)։ Որոշ դեպքերում սա օգնում է խաթարել լրտեսող ծրագրերի աշխատանքը:
  • Սարքերի վրա ակտիվացնել արգելափակման ռեժիմը (lockdown mode), ինչը կարող է կանխել թե՛ լրտեսական ծրագրով վարակումը, և թե՛ խոչընդոտել վարակված սարքի վրա ծրագրի աշխատանքը։
  • Շարժական սարքերի կառավարման համակարգերի (mobile device management) ներդրումը կարող է օգնել պաշտպանել դրանք։
  • Աշխատակիցների շրջանում անվտանգությանն առնչվող շարունակական ուսուցումը և նոր մարտահրավերների վերաբերյալ իրազեկումը կարող է նպաստել հնարավոր ռիսկերի մեղմացմանը։

Այս միջոցները հատկապես կարևոր են զգայուն տեղեկություններ տիրապետող և որոշակի պաշտոններ զբաղեցնող անհատների համար, ինչպիսիք են հասակարական և իրավապաշտպան կառույցներում, լրատվամիջոցներում աշխատողները և կառավարության ներկայացուցիչները։

Ալեքս Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս