
Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժաժներ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պայթյունը տեղի է ունեցել ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում:
Օպերատիվորեն ժամանել են Հրազդան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբերի, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Հրազդան բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 43 և թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: