Բաժիններ՝

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա այս պահին վիրահատվում է

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հրազդան բժշկական կենտրոնից՝ նշելով, որ նրանց վիճակների մասին դեռևս հստակ տեղեկություն հայտնի չէ:

«Տուժածներից մեկն այս պահին վիրահատվում է, մյուսի վիճակը թեթեւ է. ընդհանուր ստուգումներից հետո կգնա տուն»,-հայտնեցին բժշկական կենտրոնից:

«Հինգ քաղաքացի է հոսպիտալացվել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վիրահատվում է այս պահին: Մյուս չորսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է բժկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս