Թե ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը Խաղաղության պայմանագիրը համարում Հայաստանի սահմանները գծող թուղթ՝ այն պարագայում, երբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, չկա երաշխիք, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո էլ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չի ներկայացնի, ավելին, ըստ Փաշինյանի, տարածքային պահանջներ էլի կլինեն, 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանից։
Թուրքական մեդիայում տարածվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Թուրքիան շարունակում է մատակարարումներ իրականացնել Իսրայել: Դրանով իսկ պարզ է դառնում, որ Իսրայել-Թուրքիա առևտրաշրջանառությունն ամենևին էլ դադարեցված չէ և չի էլ եղել:
Քանի որ այսօր կայացել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը, որտեղ Ալիևը հերթական անգամ գլուխ է գովացել, որ պատերազմով իրողություններ է փոխել, ևս մեկ անգամ շեշտեմ, որ Ադրբեջանն ակտիվ հակաամերիկյան քարոզչություն է վարում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության կարևորությունը:
Կատարվում է նախաքննություն:
Լեհաստանի կառավարությունը որոշել է 30 օր ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնել զանգվածային ջրհեղեղների պատճառով։
Նախիջևանյան ուղղությունն այս փուլում, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմի համար ամենակարևոր և գերակա ուղղություն է։ Եթե ամիսներ առաջ Տավուշի ուղությունն էլ էր նրանց համար կարևոր և առաջնային, ապա հիմա, երբ հայկական կողմն այդ ուղղությամբ իրականացրել է Ադրբեջանի պահանջը և հանձնել ռազմավարական կարևոր նշանակության հատվածները, ու, ըստ էության, այդ հատվածում կազմաքանդել անվտանգային ողջ ճարտարապետությունը, Ադրբեջանի համար նախիջևանյան ուղությունը դարձել է միակը:
Իրանական կողմը Ռուսաստանին ոչ մի զենք չի փոխանցել։
2024թ. սեպտեմբերի 15–ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից ստացվել է հաղորդում ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից հրազենային վնասվածք ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
70 տարեկանում մահացել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը: Այս մասին հայտնել են նրա հարազատները։
Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա:
Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին, ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել:
Ուսումնասիրելով Ryan Routh անունով տղամարդու սոցցանցերի հաշիվները և լուսանկարները, որոնք հիշեցնողւմ են ձերբակալվածին, BBC Verify-ն պարզել է, որ նա, մասնավորապես Ռուսաստանի հետ պատերազմում եռանդագին աջակցել է Ուկրաինային։
Երկօրյա այցով Հայաստանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն: Նախօրեին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի ՀՀ այցի օրակարգը սկսվել է այցով Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարատև խաղաղության պատմական հնարավորություն կա, համաձայնեցրել ենք տեքստի 80%-ը. Փաշինյան
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:
Թբիլիսիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Դատավորի վարքագիծը ցույց է տալիս՝ ինքն ամեն գնով այս գործը շատ արագ պետք է ավարտի. Հրայր Թովմասյան
Նիստն ունկնդրողները թող գնահատեն՝ ինչու է դատավորը շտապում. Արամ Օրբելյան
Նախկինում երբ ՍԴ-ում նիստ էի ունենում, դատավորն այդ օրը նիստ չէր նշանակում, այսօր… Հրայր Թովմասյան
«Ես ոչ մի տեղ չեմ գնա և ոչ մի բանից չեմ հրաժարվի»,- ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Մթավարի ալիք»-ի եթերում։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։
Էկոնոմիկայի նախարարությունն այս ամիս հերթական պայմանագիրն է կնքել հերթական միջազգային ցուցահանդեսին՝ «WTM London 2024»-ին մասնակցելու նպատակով։ Ըստ պայմանագրի՝ միջոցառումը նախատեսված է նոյեմբերի 5-7-ը։ Գնումը դարձյալ «գնում չհանդիսացող ծախս» ընթացակարգով է կատարվել և բյուջեի վրա արժեցել է 24 միլիոն 720.000 դրամ։
Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին:
Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։
Շնորհակալ եմ Ձեր խրախուսանքի համար. դա Ձեզ մի օր պետք կգա. Հրայր Թովմասյանը` դատախազին
Այս ակտը ապրել չի կարող. Արմեն Գրիգորյանի կոշտ խոսքով գուշակությունները իրականացան. Մելիքյան