Բաժիններ՝

Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողը հավանաբար կամավորներ է հավաքագրել ՌԴ-ի հետ պատերազմի համար. BBC

Ուսումնասիրելով Ryan Routh անունով տղամարդու սոցցանցերի հաշիվները և լուսանկարները, որոնք հիշեցնողւմ են ձերբակալվածին, BBC Verify-ն պարզել է, որ նա, մասնավորապես Ռուսաստանի հետ պատերազմում եռանդագին աջակցել է Ուկրաինային։

Facebook-ում նրա որոշ գրառումներ (որտեղ այժմ նրա էջը թաքնված է) և մեկ տեսահարցազրույցից ենթադրվում է, որ նա կամավորներ էր հավաքագրում Ռուսաստանի հետ պատերազմի համար և մեկնել է Կիև:

«Զինվորներ, խնդրում եմ, ինձ մի զանգեք։ Դեռ փորձում ենք հասնել նրան, որ Ուկրաինան ընդունի զինվորներ Աֆղանստանից և հուսով ենք՝ առաջիկա ամիսներին ինչ-որ պատասխան կստանանք… խնդրում եմ, համբերություն ունեցեք»,- հուլիսին նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Ուկրաինային ռազմական օգնության վերաբերյալ Դոնալդ Թրամփի սառը դիրքորոշումը քարոզարշավի կարևոր թեմաներից է, և հուսով ենք՝ Ուկրաինայի հետ կասկածյալի հնարավոր կապերի մասին ավելի շատ մանրամասներ կլսենք», – գրում է BBC Verify-ն:

Ռայան Ռութի անունով սոցիալական ցանցերի հաշիվները պարունակում են նաև պաղեստինցիներին աջակցող, ինչպես նաև Չինաստանի դեմ Թայվանին աջակցող հայտարարություններ, ներառյալ մեղադրանքներ, ըստ որոնց Չինաստանը կենսաբանական պատերազմ է մղում և որ այդ երկիրը կանխամտածված կորոնավիրուս է տարածել ամբողջ աշխարհում:

Ձերբակալվածի հայացքների ու դրդապատճառների, և առհասարակ նրա անվան ու անձի մասին առնչվող ոչ մի պաշտոնական տեղեկություն ԱՄՆ իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30