Բաժիններ՝

Կենտրոնական բանկի աշխատակցի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել

Սեպտեմբերի 12-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտվել Երևանում. Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Գ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Սարգիս Գ․-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,93 և 1,43 գրամ ընդհանուր կշռով 2 հատ թղթյա փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով և մոխրացված հետքերով 2 կաթոցիչ: Արդեն ոստիկանությունում Սարգիս Գ․-ն հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ձեռք է բերել համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սարգիս Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Սարգիս Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ինժեներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս