Բաժիններ՝

Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir. news

Սյունիք մարզի Սիսիան խոշորացված համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ժամկետային 2 զինծառայող կրակել են միմյանց վրա:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որին հաջորդել է իրենց ամրակցված զենքերից կրակոցներ արձակելը:

«Երկուսն էլ ժամկետային զինվոր են, դիրքոմ ինչ-որ հացի շուրջ վիճել են, հետո զենք են պահել իրար վրա: Կրակոցների հետևանքով երկուսն էլ վիրավորվել են։ Նրանց տեղափոխել են հոսպիտալ…»,- ասաց մեր զրուցակիցը:

Oragir.News-ը դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30