
Իրանը մայրաքաղաքը տեղափոխելու համար կդիտարկի Պարսից ծոցի մերձակա քաղաքները

Իրանի իշխանությունները կդիտարկեն Պարսից ծոցի մերձակայքում գտնվող քաղաքային կենտրոնները՝ մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու համար։
Այս մասին սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ աշխարհի խոշոր քաղաքների մեծ մասը գտնվում է ծովի ափին։
Բացի այդ, նրա դիտարկմամբ, Թեհրանի մոտակայքում գտնվող գործարանների մեծ մասն անհրաժեշտ հումքը ստանում է Պարսից ծոցից։
Ավելի վաղ՝ Իրանի նախագահը հայտարարել է տնտեսական և բնապահպանական նկատառումներով երկրի մայրաքաղաքը տեղափոխելու անհրաժեշտության մասին։