
Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի զենք չի փոխանցել Մոսկվային

Իրանական կողմը Ռուսաստանին ոչ մի զենք չի փոխանցել։
Այս մասին սեպտեմբերի 16-ին իր առաջին ասուլիսի ժամանակ ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Միգուցե նախկինում ինչ-որ բան փոխանցվել է, շատ տարիներ առաջ, քանի որ արգելքներ կամ պատժամիջոցներ չեն եղել, բայց իմ կառավարության գալուց ի վեր մենք Ռուսաստանին ոչինչ չենք տվել, այս ընթացքում ոչ մի հրթիռ չենք փոխանցել Ռուսաստանին»,- շեշտել է Փեզեշքիանը։
Ամերիկյան CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, սեպտեմբերի 6-ին նշել էր, թե Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին Ուկրաինայում կիրառելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է ամերիկյան լրատվամիջոցների հայտարարությունները Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։