
Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Քանի որ այսօր կայացել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը, որտեղ Ալիևը հերթական անգամ գլուխ է գովացել, որ պատերազմով իրողություններ է փոխել, ևս մեկ անգամ շեշտեմ, որ Ադրբեջանն ակտիվ հակաամերիկյան քարոզչություն է վարում։
Սա ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերության կիրակնօրյա գլխավոր թողարկումից մի հատված է, որտեղ նշում են, թե իբր այս տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումից հետո Երևանը շարունակ խախտում է հրադադարը։
«Հայկական բանակին կրակելու հրաման Բրյուսե՞լն է տվել»,-այսպես է վերնագրված նյութը։ Իհարկե, ռեպորտաժում մեղադրվում է նաև ԱՄՆ-ն՝ իրավիճակը սրելու մեջ։ Ես չեմ դադարում կրկնել, որ Ադրբեջանը հստակ քարոզչական խոսույթներով իր ապագա վտանգավոր քայլերի մեղավոր է կարգում Արևմուտքին։ Բնականաբար դա նաև լավ գնով «վաճառում» է Մոսկվայի վրա։ Իսկ ի՞նչ է անում ՀՀ ղեկավարությունը՝ ոչինչ, բացի ուտելիքի պատվեր տալուց, հեծանիվ քշելուց ու կեղծ դիսկուրսներ ձևավորելուց։
Մինչդեռ Բաքուն այնքան խաղաքարտեր է դնում Երևանի ձեռքում․․․»։