Բաժիններ՝

ՌԴ իշխանությունները Կուրսկի ևս 2 բնակավայրից պարտադիր տարհանում են հայտարարել

Կուրսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին։

Այս մասին նահանգապետը գրել է իր Telegram ալիքում։

«Օպերատիվ տեղեկատվության հիման վրա՝ տարածաշրջանային օպերատիվ շտաբն անվտանգությունն ապահովելու նպատակով որոշում է կայացրել պարտադիր տարհանել Ռիլսկիի և Խոմուտովի շրջանների բնակավայրերը, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին հարող 15 կիլոմետրանոց գոտում», – գրել է նա։ 

Սմիռնովը հավելել է, որ տեղի բնակիչների հեռանալու գործընթացի համակարգումը վստահված է իրավապահ մարմիններին, տեղական վարչակազմին և «Պատրիոտ» դրուժինայի Կուրսկի կենտրոնին: 

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի բնակավայր և առաջ շարժվելով մոտ 30 կմ։ Սակայն Ուկրաինայի առաջխաղացման տեմպերը նվազել են ռուսական ուժերի հակահարվածի պատճառով։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30