Արևմուտքը Ռուսաստանի հետ համագործակցող թուրք գործարարների նկատմամբ ակտիվորեն օգտագործում է սպառնալիքների, ճնշման և շանտաժի մեթոդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը:
Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի կանանց ընտրանին զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):
Կիևում և Ուկրաինայի հյուսիսային սահմաններին օդային տագնապի ազդանշան է հայտարարվել։ Բելառուսի տարածքից Ուկրաինայի պետական սահմանը հատել է օդային թիրախ։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Սեպտեմբերի 23-ին ապագայի մասին խոսել են և՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը. մեկը՝ ՄԱԿ-ի ամբիոնից, մյուսը՝ սեփական երկրի խորհրդարանի:
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կադրային փոխատեղում։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ:
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս մասին հայտնել են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Ամերիկյան ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» ատոմային ավիակիրը դուրս է եկել Վիրջինիայի նահանգի Նորֆոլքի ռազմակայանից և ուղևորվել Մերձավոր Արևելք: Այս մասին հաղորդում է USNI News-ը։
Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին 1,5 տարի ժամկետով զրկել է վարորդական իրավունքից։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանել այս հայտարարությունը։ «Հեզբոլլահ»-ի մամուլի գրասենյակը չի ասել՝ արդյոք թռուցիկների վրա որևէ այլ բան գրված է թե ոչ։Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։
Մինչ ՄԱԿ ԳԱ «Ապագայի գագաթնաժողովի» ամբիոնից Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը դրական մտածողության՝ «positive thinking»-ի դասեր էր տալիս՝ տխրահռչակ «Ապագա կա» կարգախոսը տեղափոխելով այդ հարթակ, ինչպես նաև հեծանիվ քշում Նյու Յորքի փողոցներով, Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինը տարածեց՝ հրապարակայնորեն պայմաններ թելադրելով և պատերազմով սպառնալով Հայաստանին։
Հանրապետականը հավելել է, որ Զելենսկին «շատ է ցանկանում, որ դեմոկրատները հաղթեն նախագահական ընտրություններում», քանի որ նրանցից ֆինանսական օգնություն է ստանում:
Հայաստանն Իրանին էր արտահանձնել 5 կալանավորի, Վրաստանն ու Ղազախստանն էլ Հայաստանին էր արտահանձնել հետախուզվող անձանց։
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը թևակոխել է նոր դարաշրջան՝ վերականգնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ պահպանվող ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իր իրավունքները:
Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին:
Վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028 թվականի ավարտը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Ադրբեջանում։ Գյուլերը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին (ADEX 2024)։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Ներքին գործերի նախարարի և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի հետ ներկա է գտնվել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող նոր ծրագրի մեկնարկին, որը միտված է ՆԳՆ կազմում մարդկային լավագույն ռեսուրսի ներգրավմանը։
Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարողի միջոցների հաշվին, իսկ վերջինիս հրաժարվում է ծախսերը կատարելուց, լիազոր մարմնի կողմից կատարված ծախսերը հետագայում տնտեսավարողից կգանձվեն դատական կարգով:
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը պատասխանել է The Guardian-ի հոդվածին, որտեղ նշվել է՝ COP29-ի խաղաղության գաղափարը ցինիկ PR հնարք է՝ շեղելու աշխարհի ուշադրությունը Արցախում էթնիկ զտումներից։
Հողաշինարար-ինժեներ Զավեն Գրիգորյանը, սակայն, պնդում է՝ Հայաստանը պետք է առաջնորդվի Սովետական Ադրբեջանի և Սովետական Հայաստանի՝ 1984-1987 թվականների սահմանների ճշգրտման աշխատանքներից հետո հաստատված քարտեզներով։
COP29 գագաթնաժողովը կարող է միջազգային հանրության համար լինել վերջին հնարավորությունը՝ դատապարտելու նախագահ Իլհամ Ալիևին և կանխելու Արցախի բնակչության ամբողջական ջնջումը, գրել է The National Interest-ը:
Օկուպացիայի ժամանակ տարբեր մայրաքաղաքներից մեզ բազմիցս ասում էին, որ այս հարցը, այս հակամարտությունը ռազմական լուծում չունի
Սահմանադրական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունից հետո կանոնակարգը պետք է գա Ազգային ժողով վավերացման և անցնի սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ ավելացնելով, թե հանձնաժողովների որոշման խնդիրն է՝ որտեղից է հաջորդ սահմանազատումը սկսվելու։
Բաքվում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ADEX 2024 ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել են ադրբեջանական արտադրության YST24 և YST24 N դիպուկահար հրացանները, որոնք խոցում են թիրախը 1100-1200 մետր հեռավորության վրա։ Այս մասին գրում է Minval.az-ը։