Բաքուն սեփական արտադրության ավիառումբ, զենքեր է ներկայացրել միջազգային ADEX 2024 ցուցահանդեսում

Բաքվում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ADEX 2024 ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել են ադրբեջանական արտադրության YST24 և YST24 N դիպուկահար հրացանները, որոնք խոցում են թիրախը 1100-1200 մետր հեռավորության վրա։ Այս մասին գրում է Minval.az-ը։

Բացի այդ, ըստ ԶԼՄ-ների՝ էքսպոյում ներկայացված է ադրբեջանական արտադրության ավիառումբ, որը հաջողությամբ անցել է փորձարկումները։

Ի թիվս այլ զինատեսակների, ադրբեջանցիները ներկայացրել են տեղի դիզայներների կողմից մշակված գնդացիրները, որոնք ի զորու են խոցել 2000 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Ադրբեջանական արտադրության վերջրյա անօդաչու սարքերը նույնպես ներկայացված են ADEX-2024-ում:

Նշենք, որ Իլհամ Ալիևն այսօր այցելել է ցուցահանդես և ծանոթացել դրա աշխատանքներին, ինչպես նաև Securex Caspian ներքին անվտանգության, անվտանգության և փրկարարական սարքավորումների միջազգային ցուցահանդեսին:

Ուշագրավ է, որ Ալիևը նախօրեին՝ երկերի 7-րդ գումարման Միլի մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում հնչեցրել է գործող իշխանությունների «խաղաղ» նպատակները։

«Թիվ մեկ խնդիրը մեր ռազմական հզորության ավելացումն է։ Չնայած Երկրորդ ղարաբաղյան պատերազմն ու հակաահաբեկչական գործողությունը (Ալիեւն այսպես է անվանում Լեռնային Ղարաբաղի օկուպացիան եւ 140 հազար բնակչության արտաքսումը) մնացել են հետեւում, ինչպես աշխարհում տեղի ունեցող գործընթացները, պատերազմներն ու լարվածության թեժացումը մեր շուրջ, այնպես էլ ռեւանշիստական միտումները Հայաստանում ստիպում են մեզ մշտապես ուշադրություն դարձնել այդ ոլորտին»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո անցած շրջանում Ադրբեջանը զգալիորեն ավելացրել է իր ռազմական հզորությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս