Ուկրաինայում հայտնել են Բելառուսից օդային թիրախի ներթափանցման մասին
Կիևում և Ուկրաինայի հյուսիսային սահմաններին օդային տագնապի ազդանշան է հայտարարվել։ Բելառուսի տարածքից Ուկրաինայի պետական սահմանը հատել է օդային թիրախ։ Այս մասին հաղորդել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
«Օդային թիրախը (ոչ արագընթաց) Կիևի և Ժիտոմիրի մարզերի սահմանին հատել է պետական սահմանը Բելառուսի տարածքից։ Ուղղությունը՝ դեպի հարավ», – նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ուկրաինական «Կորեսպոնդենտ» պարբերականը հաղորդում է, որ ըստ մոնիթորինգային ալիքների՝ երկրի սահմանը հատել է ինքնաթիռ։
«Գրում են Յակ-130 ինքնաթիռի մասին, որը Բելառուսից շարժվում է հարավային ուղղությամբ», – Telegram-ում գրել է քաղաքագետ Ալեքսեյ Գոլոբուցկին։