Սարիկ Անդրեասյանին զրկել են վարորդական իրավունքից
Մոսկվայի Մեշչանսկի շրջանային դատարանը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանին 1,5 տարի ժամկետով զրկել է վարորդական իրավունքից։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ռեժիսորին մեղավոր են ճանաչել անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Գործակալություն, հղում անելով որոշման տեքստին, նշում է, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Անդրեասյանին կանգնեցրել են այս տարվա մայիսի վերջին։
Վարորդն ունեցել է հարբածության նշաններ՝ ալկոհոլի հոտ, դեմքի գույնի փոփոխություն։ Նրան առաջարկել են սթափության զննություն անցնել։ Սարքը ցույց է տվել 0,160 մգ/լ-ից բարձր ցուցանիշ։ Ռեժիսորը համաձայնել է զննության արդյունքներին։
Անդրեասյանի ներկայացուցիչը, սակայն, դատարանում հայտարարել է, որ ճանապարհային ոստիկանության տեսուչը չի պարզաբանել ինչպես ռեժիսորի, այնպես էլ ընթերակայի իրավունքներն ու պարտականությունները, ինչը կոպտագույն խախտում է: