Բաժիններ՝

Զելենսկին պատմության լավագույն առևտրականն է․ Թրամփ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոչ այլ ոք է, քան «պատմության լավագույն առևտրականը», քանի որ ԱՄՆ կատարած յուրաքանչյուր այցից հետո նա երկրից հեռանում է միլիարդավոր դոլարներով։ Նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Ես կարծում եմ, որ Զելենսկին պատմության լավագույն առևտրականն է։ Ամեն անգամ, երբ նա գալիս է մեր երկիր, նա հեռանում է դրանից 60 միլիարդ դոլարով», – ասել Է Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։

Հանրապետականը հավելել է, որ Զելենսկին «շատ է ցանկանում, որ դեմոկրատները հաղթեն նախագահական ընտրություններում», քանի որ նրանցից ֆինանսական օգնություն է ստանում:

«Ես այլ կերպ կանեմ: Եթե ես հաղթեմ ընտրություններում, առաջին բանը, որ կանեմ, կզանգահարեմ Զելենսկուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կասեմ, որ ժամանակն է գործարք կնքել», – հայտարարել Է Թրամփը։

Զելենսկին ԱՄՆ Է ժամանել անցյալ շաբաթվա վերջին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփը հաստատվել է որպես հանրապետական թեկնածու, դեմոկրատների թեկնածուն Քամալա Հարիսն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս