Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվողին Հայաստանն արտահանձնել է Լեհաստանին
Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձին Հայաստանն արտահանձնել է Լեհաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Գլխավոր դատախազի որոշմամբ հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին:
«Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար»,- տեղեկացնում են դատախազությունից:
Նշենք, որ վերջին ամիսներին մի քանի դեպքեր են եղել, երբ Հայաստանն է հետախուզվողին հանձնել հետախուզում հայտարարած երկրին և հակառակը։ Օրինակ, օգոստոսին Հայաստանն Իրանին էր արտահանձնել 5 կալանավորի, Վրաստանն ու Ղազախստանն էլ Հայաստանին էր արտահանձնել հետախուզվող անձանց։