Ադրբեջանից Հայաստանին կոչ են անում հրատապ քայլեր ձեռնարկել
Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի հիմքը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր շտաբում:
«Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգի հիմքը, որը հիմնված է փոխադարձ ճանաչման եւ միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգանքի վրա հետկոնֆլիկտային շրջանում», – նշել Է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը թևակոխել է նոր դարաշրջան՝ վերականգնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ պահպանվող ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իր իրավունքները:
«Մենք, հենվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա, կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել մնացած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ կարևորելով անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորումը», – հավելել է նա: