Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի ոսկե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր։
Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց 81 կգ քաշային կարգի պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում` բարձրացնելով 133 կգ, դարձել է ոսկե մեդալակիր: Երկամարտի 233 կգ արդյունքով Պողոսյանը նվաճեց աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոնի կոչումը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները: