Ուկրաինային չեն ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ չեն ցանկանում, որպեսզի Ուկրաինան դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Նրա խոսքերը մեջբերում է ամերիկյան NBC հեռուստաալիքը։
«ԱՄՆ-ն, առաջին հերթին, չի ցանկանում, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ ևս չեն ցանկանում, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ։
Մենք պետք է որոշում կայացնենք՝ ելնելով այն իրողություններից, որոնք տեսնում ենք»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հյուսիսատլանտյան դաշինքի յուրաքանչյուր անդամի կարծիքը։