Լցոնած տաքդեղներ
Բաղադրիչները
- 6 բաժնի համար
- 6 հատ կանաչ կամ կարմիր միջին չափի քաղցր տաքդեղ
- 300-350 գրամ աղացած միս
- 2 դեղնուց
- 1 կտոր հաց
- 100 մլ կաթ
- 2 մեծ, լավ հասած լոլիկ
- 1 խոշոր գլուխ սոխ
- 1 պճեղ սխտոր
- 4 ճյուղ մաղադանոս
- գինու քացախ
- 2 ճ/գ ձիթապտղի ձեթ
- կարագ
- աղ
- աղացած սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հեռացրեք տաքդեղների պոչային մասը, մաքրեք սերմերից: Կարևոր է, որ տաքդեղները չվնասվեն:
Մեծ թավայի մեջ 2 լիտր ջուր եռացրեք, եռացող ջրի մեջ դրեք տաքդեղները, եփեք 8-10 րոպե: Կարագ քսեք տապակին, տաքդեղները շարեք վրան:
Լցոնի համար լոլիկները մտցրեք եռացող ջրի, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից: Սոխը մանրացրեք: Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը: Նրա մեջ 3-4 րոպե տապակեք սոխն ու լոլիկը:
Հացը թաթախեք տաք կաթի մեջ: Երբ հացը թրջվի, մնացած կաթը թափեք: Մանրացրեք սխտորն ու մաղադանոսը:
Սոխով ու լոլիկներով թավայի մեջ ավելացրեք աղացած միսը, սխտորն ու մաղադանոսը, հացը: Աղ ու պղպեղ արեք: Ամեն ինչ ինչպես հարկն է խառնեք ու ևս 10 րոպե տապակեք:
Արդեն պատրաստի լցոնի մեջ ավելացրեք ձվի դեղնուցները: Տաքդեղների մեջ լցրեք լցոնը, մի քիչ քացախ արեք և 25 րոպե տեղադրեք 170օC ջեռոցի մեջ:
Պատրաստի ուտեստը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: