Օրերս Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի որոշ փաստաթղթեր: Իհարկե, քաղաքական գործիչներն ու փորձագետներն արդեն հասցրել են ներկայացվածի ընդհանուր բովանդակային գնահատականը տալ՝ նշելով, որ հրապարակված փաստաթղթերի շարքում, օրինակ, բացակայում է Քի Վեսթի փաստաթուղթը, Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019թ. Կարգավորման առաջարկին, որը շատ կարևոր է:
«Ընդհանրապես այդ փաստաթուղթը ո՞նց է առաջացել։ Ես երեկ մի քննարկման ժամանակ արձանագրեցի, որ այս նրբությանը չեմ անդրադարձել , որովհետև ես այնքան շատ բանի եմ անդրադարձել, որ թվում է՝ ամեն հարցի անդրադարձել եմ»։
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ ջավախահայերի վերաբերյալ հարց պետք է ուղղեր Կառավարությանը, սակայն մտափոխվել է, քանի որ եթե չասի՝ «սիրտը կտրաքի»։
«Մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաների արդյունքում առաջանում է այն ժառանգությունը, որը 2018թ.-ին առկա էր բանակցային սեղանին»,-այս մասին ՀՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ ներկայացնելով «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական փուլերը 1994-2018թթ.» խորագրով զեկույցը։
«Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» թեմայով քննարկմանը «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն արձանագրել է պետականության լուրջ ճգնաժամ, որի դրսևորումները և լուծումը Տավուշում չեն:
Երեք նախագահներն էլ փորձել են թույլատրելիության սահմաններում բացել բովանդակությունը։ Ո՞րն էր գաղտնիք, ի՞նչը չի ներկայացվել հասարակությանը՝ նախկին իշխանությունների կողմից բանակցված Քի-Վե՞սթը, Մադրիդյան սկզբունքնե՞րը, Կազա՞նը, թե՞ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայիու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք փառահեղ «ջրվեցին» հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի կողմից։