Փարիզ-2024-ը Երվանդ Մկրտչյանի առաջին Օլիմպիական խաղերն էին:
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տարածաշրջանային տրանսպորտային հավակնոտ առաջարկ է, որի նպատակն է Հայաստանը կապել հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հետ, գրում է Atlantic Council-ը։
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից հետո ինձ ոչ մի օր, ոչ մի ժամ ապահով չեմ զգում. Անկանխատեսելի մթնոլորտում է Հայաստանը: Այս իրավիճակում առողջ ապրելակերպ քարոզելը, հեծանիվը և այլն հատուկ են արվում: Ես նորմալ կհամարեի, եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք, բայց կյանքը ցույց է տվել, հատկապես՝ վերջին 4 տարիներին, որ երբ լինում է շատ լարված, ողբերգական մթնոլորտ, իրենք ընտանիքով սկսում են ակտիվանալ, ինչ-որ բաներ անել՝ կերակուր կամ առողջ ապրելակերպ գովազդել»:
Փլուզման հետևանքով հանքի երկու աշխատակիցներ վիրավորվել են։ Նրանք տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Նրանց առողջական վիճակի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սեփականություն ունի Մոսկվայում, ընդորում այդ ունեցվածքի մի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին։ Այդ մասին խոսվում է մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համատեղ պատրաստած հոդվածում, որի վրա աշխատել են «Աի, փաքտի», OCCRP, iStories-ը (Ռուսաստան), GMC, Studio Monitor և «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան»-ը։
Օգոստոսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։
Բրազիլիայում՝ Կապելա համայնքում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 58 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
ՀՀ քննչական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույնպես էապես բարելավել է իր ֆինանսական վիճակը գործող իշխանության օրոք։
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքը:
«Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մարդկության դեմ հանցագործություն կատարելը չի կարող չհանգեցնել պատասխանատվության: Սրան զուգահեռ՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է «մարդասեր» ձևանալ և փորձել խաղալ այն խաղը, որը իրենց թույլ կտա որպես քաղաքական մեծ թատերաբեմում դեռևս որոշ ժամանակ պատասխանատվության չենթարկված և բռնապետության անունը կրող երկիր հանդես չգալ»:
Ժամը 18:30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բախվել են «Nissan» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Սևաստոպոլի իշխանությունների որոշմամբ՝ միգրանտներին արգելվում է ներգրավել տնտեսական գործունեության 70-ից ավելի տեսակ
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ Ալիևի շարունակական պահանջներին և այս վարչախմբի կողմից դրանք բավարարելուն։
Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աջակցել է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ջանքերին ՝ վերսկսելու ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունները: Այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում։
Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում։
«Ծով չունեցող երկրի համար էս ի՞նչ գներ են մեր հանգստյան գոտիներում…, ի՞նչն է նման «հորինածին» բարձր գների պատճառը»․ սա այս օրերին արված ֆեյսբուքյան գրառում է։
Ռուսաստանն ու Ադրբեջանը Բաքվում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր: Նիստը ռուսական կողմից վարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունների ինչ-որ արդյունքի ակնկալիքների համատեքստում հայտարարել է, որ ժամանակն է Գազայի հատվածում դադարեցնել պատերազմը: Նա այս հայտարարությունը հրապարակել է X-ի իր էջում։
Թուրքիան ծրագրում է Մեծ Բրիտանիայից ձեռք բերել «Lockheed Martin C-130J» տիպի ռազմական բեռնատար ինքնաթիռներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս ուղղությամբ թուրք-բրիտանական բանակցությունները հասել են ավարտական փուլին։
Մալիի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բամակոյում Շվեդիայի դեսպան Քրիստինա Կյունելին և տեղեկացրել երկրի տարածքը լքելու անհրաժեշտության մասին՝ կապված շվեդական իշխանությունների ոչ բարեկամական հայտարարությունների հետ: Ինչպես տեղեկացնում է RBC-ն, այս մասին X-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Մալիի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
2024թ. հուլիսին Հայաստան է այցելել 237.603 զբոսաշրջիկ՝ 18.103-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ուկրաինայի զինված ուժերը 35 կմ խորացել են Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։
Առնվազն մեկ շաբաթ է՝ ադրբեջանական մամուլն ակտիվ առաջ է տանում ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով:
այաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Հայաստանի օլիմպիական հավաքականի երեք ըմբիշների մասնակցությունն Օլիմպիական խաղերին:
Օգոստոսի 9-ին, ժամը 15:26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բեյրութում ամերիկյան դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին նախապատրաստվել ապաստարաններում պատսպարվելուն։ Այս մասին ասվում է X-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։