Բաժիններ՝

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 7-րդն է ՕԽ-ում

այաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը մեկնարկեց Փարիզ-2024-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում ընթացող ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը նախ պոկեց 170 կգ, այնուհետ նախ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց  200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը  7-րդն է:

Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ  Բուլղարիայից Կարլոս Նասարը (երկամարտ`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը Կոլումբիայից Լոպես Յասոնն է, իսկ եռյակի վերջում Իտալիայից Անտոնիո Պիցոլատոն է:

Ծանրամարտի ընտրանու մյուս անդամները` Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը ելույթ կունենան օգոստոսի 10-ին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս