Բաժիններ՝

Մեդալի համար պայքարում հնարավորություն կար. Անդրանիկ Կարապետյան

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքը:

«Ի սկզբանե գիտեինք, որ շատ դժվար է լինելու, բոլորս էլ գիտեինք այդ մասին: Մարզիչների հետ մենք չէինք հուսահատվել և չէինք էլ մտածում, որ պարտվելու էինք, կամ էլ 12-րդն էինք լինելու: Տեսանք, որ մեդալի համար պայքարում հնարավորություն կար, բայց չստացվեց որոշ մրցավարների պատճառով ու նաև իմ պատճառով: Բայց շատ մոտ էի մեդալին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական մրցահարթակում օգոստոսի 9-ին նախ պոկեց 170 կգ, այնուհետ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց  200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը  7-րդն է:Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ  Բուլղարիայից Կարլոս Նասարը (երկամարտ`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը Կոլումբիայից Լոպես Յասոնն է, իսկ եռյակի վերջում Իտալիայից Անտոնիո Պիցոլատոն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս