Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
Ավելի քան տասը խաղաղ բնակիչ է զոհվել, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) գնդակոծել են Գազայի հատվածի կենտրոնական Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասը։
Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսի 7-ց սկսած արտառոց իրավիճակ է: Արդեն գործնականում բոլոր ընթերցողներին է հայտնի, որ Կուրսկի մարզում տեղի է ունեցել ՌԴ սահմանի ճեղքում և ուկրաինական զինուժի ստորաբաժանումները ՌԴ տարածքում շարժվել են մի քանի կմ առաջ, գրավել բնակավայրեր և կարևոր նշանակության օբյեկտներ, մասնավորապես Սուջայի գազաբաշխիչ կայանը, որը գլխավոր կետն է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ճանապարհին:
«Հիմա բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ մինչև նոյեմբեր որևէ պայմանագիր ստորագրվի. Նախապես նշեմ, որ դա չի լինելու խաղաղության պայմանագիր, լինելու է միջանկյալ պայմանագիր, որտեղ նշված կլինեն ապագա պայմանագրի հիմնական սկզբունքները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ալիևը շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց դա պետք է ԱՄՆ-ին:
Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ), անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղի ունեցող ռազմական գործողություններին, բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։
2018-ին թուրքական առաջատար պաշտպանական կապալառու Aselsan-ը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել կապի միջոցների համատեղ արտադրության մասին։ Նմանապես, Turkish Aerospace Industries-ը (IAI) նույն տարվա սեպտեմբերին համագործակցության արձանագրություն է ստորագրել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (AMEA) հետ՝ միավորելու ջանքերը պաշտպանության և ավիացիայի ոլորտներում:
ՀՀ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված, օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են ներողամտություն
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
ՀՀ արտգործնախարարությունը երեկ արձագանքել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։
Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են համագործակցության ակտիվացումը՝ տիեզերքում գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
Հայաստանը ներկայացնող երկու թիմեր` «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն, ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցեցին, համապատասխանաբար, ղազախական «Օրդաբասի»-ի ու հունգարական «Պուշկաշ Ակադեմիա»-ի հետ:
ՆԱՍԱ-ի պաշտոնյաները նշել են, որ վերջնական որոշում կայացնելու համար կարող է պահանջվել մեկ շաբաթ կամ ավելի:
Մարդը մտածում է՝ ինչո՞ւ նա կարող է փողոցում մարդ բռնել, վրան թքել, ես չեմ կարող. Սրբազան
«ԱԳՆ-ն չհերքեց, որ Ադրբեջանը, որպես խաղաղության փաստաթղթի ստորագրման նախապայման՝ ուղղակի պարտադրում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը: Ադրբեջանի պաշտոնյան հստակ ասում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության՝ 100 տարի էլ անցնի՝ խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվելու, որովհետև իրենց պետք են հստակ երաշխիքներ, որ որևէ հաջորդ իշխանություն չի գալու և այն չի չեղարկելու: Մենք տեսնում ենք, որ այսօր ԱԳՆ-ն ինչի մասին ասես՝ խոսել է, բացի այն ուլտիմատումից, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով պետք է փոխվի»։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 7-ից 8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տողի ունեցել Կոտայքի մարզում:
Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարը քաղաքային այգում օգոստոսի 8-ին հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին:
Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։
Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում: Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ […]
Սնուփ Դոգին վճարելը պետության զարգացո՞ւմ էր, Կիրանցի փողերը որտեղի՞ց են տվել. Սրանք ստի չեմպիոններ են. Սրբազան
Դուք վերևի՞ց եք գալիս. փոքրիկի հարցը՝ Սրբազանին
Եվրոպայում գազի գինը, Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման հետ կապված մտահոգությունների ֆոնին, 2023 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։
Միասին փոքր ժամանակ ջրոցի էինք խաղում, վազվզում էինք. հարևանները պատմում են Սրբազանի մանկությունից
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բագրատ Սրբազանն իր մանկության բակում ֆուտբոլ է խաղում
Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Ստամբուլում՝ «Botaş»-ի հետ համաձայնագրի վերանայման բանակցությունների նոր փուլ սկսելու նպատակով։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ երեկ բալետային ներկայացման ժամանակ տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, էլեկտրաէներգիայի մատակարարման հերթական ընդհատումը, ինչի պատճառով դադարեցվել է հերթական ներկայացումը։