
2024թ. հուլիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների գերակշիռ մասը Ռուսաստանից են եղել

2024թ. հուլիսին Հայաստան է այցելել 237.603 զբոսաշրջիկ՝ 18.103-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ 2023թ. հուլիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 255.706։
2024թ. հունվար-հուլիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):