«Բոլորը «ֆաս» հրամանով հարձակվում են նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա». Հենրիխ Դանիելյան

Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորայր Նորիկյանի և նմանատիպ գործիչների մասին խոսելն անիմաստ է, երբ անգամ իրենց հարևանները նրանց չեն ճանաչում,և նրանք տարիներ շարունակ եղել են Նիկոլի «հաճախորդի հաճախորդը»:Ավելի լավ է անդրադառնամ նրանց տերերին:

Ակնհայտ է, որ Հայաստանում շրջանառվում են տարբեր երկրների ֆինանսական միջոցներ՝ դոլարներ,ռուբլիներ և հաճախ նաև լիրաներ: Նպատակը մեկն է՝ սեփական մեղքերը բարդել այլոց վրա, օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ֆեյքերից մինչև լրատվական մեդիա, տելեգրամյան ալիքներ և այլ պրոպագանդիստական միջոցներ:

Այս ալիքների սպասավորները, կուսակցությունների խոսափողերը, շարժումների ներկայացուցիչները, բոլորը «ֆաս» հրամանով հարձակվում են նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա:

Մեր ժողովրդին էշի տեղ դրածները լավ կանեն հայելու մեջ նայեն և տեսնեն,թե ով է իրական էշը:

Նրանք, ովքեր հայրենիքը օտարների հրամանով վաճառել են դոլարով, ռուբլով կամ լիրայով հիմա խոսում են 2018 թվականի իշխանազավթումից և հայրենասիրությունից, այն դեպքում, երբ հենց իրենք են իրականացրել դա կամ հանդիսանում են իրականացնողների խամաճիկը: Բայց մենք գիտենք, և շուտով հասարակությունն էլ կիմանա, թե ով եք դուք իրականում՝ դատարկաձայն ու տմարդ»:

Տեսանյութեր

Լրահոս