Բաժիններ՝

Սննդատեսակներ, որոնք վատթարացնում են ատամների վիճակը

Քաղցր, թթու, ածխաջրածին և չափազանց կոշտ սնունդը կարող է բացասաբար ազդել մարդու ատամների առողջության վրա: Gazeta.Ru-ի հետ զրույցում այս մասին խոսել է բժշկական գիտությունների թեկնածու, իմպլանտի վիրաբույժ, օրթոպեդ, պարոդոնտոլոգ Մագոմեդ Դախկիլգովը։

«Կոշտ սնունդը կարող է և՛ վնասել փափուկ հյուսվածքները, և՛ էմալի կարիեսի առաջացման պատճառ դառնալ։ Շատ տաք կամ սառը սնունդը կարող է առաջացնել ատամների և լնդերի գերզգայունություն և թողնել այրվածք»,- նշել է նա։

Բժշկի խոսքով՝ ջերմաստիճանի ուժեղ փոփոխությունները բացասաբար են անդրադառնում ատամի էմալի վրա՝ երբեմն հանգեցնելով դրա վրա միկրոճաքերի առաջացմանը։

Դախկիլգովը նշել է, որ այնպիսի մթերքներ, ինչպիսիք են կարտոֆիլը, մակարոնեղենը, ձավարեղենը և հացաբուլկեղենը, ծամելիս քայքայվում են շաքարի, և դա, իր հերթին, ծառայում է ատամների կարիես առաջացնող բակտերիաների համար։

Կարդացեք նաև

Իմպլանտների վիրաբույժն ընդգծել է նաև, որ ատամների առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է չմոռանալ սննդակարգում վիտամինների առկայության մասին։

«Օրինակ, վիտամին C-ի պակասը կարող է հանգեցնել լնդերի բորբոքային հիվանդության, վիտամին D-ի պակասը հանգեցնում է կալցիումի անբավարար կլանմանը, իսկ վիտամին K-ի պակասը նույնպես բացասաբար է անդրադառնում կալցիումի կլանման գործընթացի վրա»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է նա։

Ինչպես ավելացնում է մասնագետը, ատամները լավ վիճակում պահելու այլ միջոցներ են բերանի խոռոչի ամենօրյա հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ատամների պրոֆեսիոնալ մաքրումը առնվազն վեց ամիսը մեկ անգամ մասնագետների կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031