Հուսով եմ՝ առաջիկա օրերին Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը. Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):

Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքում։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:

Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:

Լուսանկարը՝ 15 դեկտեմբերի, 2021թ., ՀՀ քննչական կոմիտե»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031