
Ֆաշիստը ֆաշիստ է մնում. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Ազովի» (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) զինյալների կողմից ռուս զինծառայողի գնդակահարության մասին տեղեկությունը, հայտարարել է, որ ֆաշիստը ֆաշիստ է մնում։
«Ֆաշիստը ֆաշիստ է մնում, նրանց պետք է ոչնչացնել», – ասել Է Պեսկովը լրագրողներին։
Ռուս զինծառայողի գնդակահարության տեսանյութը հրապարակվել է ուկրաինական «Ազով» գումարտակի Telegram-յան ալիքում։