
19-ամյա երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 15-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 67-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: 19-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: