Սամվել Շահրամանյանն այցելել է փաստաբանների գրասենյակ

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահն այցելել է իրենց գրասենյակ։

«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները։

Նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար», – գրել է փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031