
«Flyone Armenia»-ն վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան ուղիղ չվերթերը

«Flyone Armenia» ավիաընկերությունը հոկտեմբերի 27-ից վերսկսում է Երևան-Դուբայ-Երևան երթուղով ուղիղ չվերթերը: Այս մասին հայտնում են ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
Դրանք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Դուբայի միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ կիրակի օրերին։