Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել:

Գրել էինք, որ դա քաղաքական որոշում է, ինչպես տարիներ առաջ արգելեցին վրացական գինիները:

Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»:

Բայց մեր ուշադրությունը գրավեց պատասխանի նախաբանը․ պարզվում է՝ հուլիսի 4-ին կազմված նամակը, որտեղ ասվում է, որ հուլիսի 15-ից հայաստանյան 16 ընկերությունների «արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու» որոշում է կայացվել, «Ռոսսելխոզնադզորը» փոխանցել է հուլիսի 17-ին»:

Տեսանյութեր

Լրահոս