Բաժիններ՝

Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

Բրիտանական ծովային անվտանգության Amrey ընկերությունը հայտնել է Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, տեղեկացնում «ՌԻ Նովոստի»-ն։

«Անվտանգության բրիտանական Ambrey ընկերությունը հայտարարել է, որ տեղյակ է Եմենի Հոդեյդայից 61 ծովային մղոն (113 կիլոմետր) հարավ-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում։ Նշվում է, որ ընկերությունը հետաքննություն է անցկացնում։

Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ (Հութի) շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ հայտարարել էր իր աջակցության մասին Պաղեստինին և իր մտադրության մասին հարձակվել Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա՝ կոչ անելով այլ երկրներին հետ կանչել իրենց անձնակազմերին։ Միաժամանակ նրանք հայտարարել են, որ չեն խոչընդոտում տարածաշրջանում նավարկության ազատությանը և չեն միջամտում այլ երկրների նավերին։ Կարմիր ծովում հարձակումների ֆոնին որոշ ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները այդ ծովով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031