Բաժիններ՝

Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիան մրցեց Պորտուգալիայի հետ:

Լայպցիգում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում թե Պորտուգալիան, թե Ֆրանսիան փորձում էին առաջատարի դերը ստանձնել: Առավել վտանգավոր էին Ֆրանսիայի ընտրանու գրոհները: Առաջին կեսում թիմերից ևս ոչ մեկ չիրացրեց իր պահը:

Երկրորդ կեսում ևս հավաքականները բազմաթիվ հնարավորություններ ունեին, բայց գրոհի եզրափակիչ հատվածում ինչ-որ բան պակասում էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ի վերջո, այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին ֆրանսիացիները:

Պորտուգալիա-Ֆրանսիա` 0:0 (3:5):

Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը Իսպանիայի ընտրանին է

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031