Բաժիններ՝

Հրդեհ՝ «Սևան ազգային պարկ»-ում. այրվել է 2000 քմ եղեգնուտ

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հունիսի 25-ին ահազանգ է ստացվել, որ ՊՈԱԿ-ի Մարտունու տեղամասի 4-րդ պահաբաժնում բռնկվել է հրդեհ։

Դեպքի վայրում ազգային պարկի, Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների և ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Ինչպես տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 2000 քմ եղեգնուտ և չիչխանի ճյուղեր։

«Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանն իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

Հիշեցնում ենք, որ անտառային և բուսածածկ տարածքներում արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ»,-նշված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս