Բաժիններ՝

Միջազգային աստղագիտական միության բաժանմունքներից մեկի ղեկավար մարմնի անդամ է ընտրվել Արեգ Միքայելյանը

Հայտնի են դարձել 2024-2027թթ Միջազգաին աստղագիտական միության (ՄԱՄ) բաժանմունքների նոր ղեկավար մարմինների (SC) և հանձնաժողովների կազմկոմիտեների (OC) կազմերը։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ բաժանմունքների և հանձնաժողովների ընտրությունները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ և համընկնում ՄԱՄ Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) տարվա հետ: Այս ընտրությունները շատ կարևոր են ՄԱՄ կառույցների նորացման համար։

C բաժանմունքի՝ Կրթություն, հանրայնացում և ժառանգություն ղեկավար մարմնի կազմի անդամ է ընտրվել Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Այս բաժանմունքն ունի ավելի քան 2686 ակտիվ անդամ: Այն անդրադառնում է թե՛ ֆորմալ և թե՛ ոչ ֆորմալ կրթությանը, գիտության հանրայնացմանը, ինչպես նաև աստղագիտական արժեքների ու ժառանգության պահպանմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս