Բաժիններ՝

Ստամբուլում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել խոշոր վթար

Առնվազն 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի արևմուտքում. տուժել է հինգ մարդ: Այդ մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«Մեծ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը Բախչեշեհիրի շրջանի մերձակայքում գտնվող TEM մայրուղու վրա և 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել։ Բեռնատարը կանգ է առել միայն բաժանիչ արգելապատին բախվելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ: Նրանք բժշկական օգնության կարիք են ունեցել. ավտոմեքենաները նույնպես վնասվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս