Վաչե Գաբրիելյանն ընտրվել է ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի նախագահ
Հունիսի 17-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։
Օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր և հանձնաժողովի գործունեությանը և որոշումների կայացմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Քրիստինա Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին կարևոր առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար։
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն նախագահ ընտրեցին Վաչե Գաբրիելյանին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են.
· Վաչե Գաբրիելյան – Տնտեսագիտություն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
· Աննա Երզինկյան – Արվեստ, ՀՀ կինոգործիչների միության քարտուղար
· Նորա Գևորգյան – Միջազգային հարաբերություններ, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ
· Աննա Փոլադյան – Կենսաբանություն, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ
· Արամ Սահարյան – Ֆիզիկա, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ
· Արտեմ Գրիգորյան – Բժշկություն, Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ
· Լուիզա Միլիտոսյան – Մանկավարժություն, Բրյուսովի պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
· Աշոտ Ավետիսյան – ՏՏ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Ծրագրային միջավայրեր» ամբիոնի վարիչ
· Մերի Սարգսյան – Բժշկություն, Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով
· Անդրեաս Մելիքյան – Գյուղատնտեսություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն
· Սոնա Մակիչյան – Հոգեբանություն, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
· Աշոտ Գյուրջինյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն
· Արթուր Դավթյան – ՏՏ (ուսանող), Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության բակալավրիատի ուսանող
Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 13-ն է, որոնցից 10-ը բարձրագույն կրթության համակարգի շահակիցեր են, իսկ 3-ը՝ միջին մասնագիտական կրթության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի կազմի լիազորությունների ժամկետը 5 տարի է։